×


Մարիամ Շահինյանի դստեր գունեղ ու մոդելային 1-ամյակը :)

Մարիամ Շահինյանի կրտսեր դուստրը դարձել է 1 տարեկան: Լյուսիի տարեդարձի օրը ծնողները կազմակերպել են նաեւ նրա ատամհատիկի արարողությունը: Դերասանուհի-երգահանը BRAVO.am-ին պատմել է օրվա մանրամասներն ու լուսանկարներ տրամադրել:

Մարիամ Շահինյանն՝ ամուսնու հետ


«Աղջկաս ծնունդը նշեցինք մեր տան բակում, իսկապես մեծ տոն էր բոլորիս համար: Շատ ուրախ ժամանակ անցկացրինք սկզբում լողավազանում, այնուհետեւ տարբեր խաղեր խաղացինք ծաղրածուի հետ»,- ասել է նա եւ հավելել.«Ատամհատիկի արարողության ժամանակ էլ վերցրեց այն թուղթը, որը նրան խոստանում է մոդելի կարիերա: Լյուսին, բնականաբար, չէր հասկանում՝ ինչ է կատարվում, բայց իրեն շատ լավ էր զգում ուշադրության կենտրոնում գտնվելով»:

Փոքրիկ Լյուսին


Տոնական սեղանի համար Մարիամը փիրուզագույնն է ընտրել՝ համահունչ փոքրիկի զգեստի գույնին.«Հյուրերի թիվը թեեւ մեծ չէր, բայց ինձ համար շատ կարեւոր էր հարազատ քրոջս ներկայությունը. նա ԱՄՆ-ից էր ժամանել, իսկ մորաքրոջս աղջիկը՝ Մոսկվայից»,-պատմել է նա եւ ավելացրել, որ տորթի մոմերը փչելիս միայն մեկ բանի մասին է մտածել, որ Լյուսին բոլոր հարցերում շատ հաջողակ լինի:

Մարիամ Շահինյանի ավագ դուստրը


Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Վարդան Պետրոսյանի եւ Մարիամի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին