×


Մարիկա Թունյան.“Իսկական տղամարդու կողքին ավելի լավ է, քան առանց նրա”

Մարիկա Թունյանի համար լավագույն նվերը ճամփորդությունն ու նոր տպավորություններն են: Մոդելը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ օրերս նշել է իր ծննդյան տարեդարձը եւ տոնական խնջույքից անմիջապես հետո մեկնել հանգստի:

Մարիկա Թունյանը


Նա 28-ամյակը տոնել է ընկերների եւ հարազատների շրջապատում.“Ինձ հետ էին մտերիմներս: Կար ավանդական խորովածը, կոկտեյլ էի պատրաստել, մայրիկս էլ տորթ էր թխել… Էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար:)”: 

Կարիերան կարեւորող կանանց աշխատանքային հաջողությունները երբեմն խանգարում են անձնական կյանքին, սակայն Մարիկայի դեպքում ճիշտ հակառակն է.“Ընդհակառակը, աշխատանքն իմ դեպքում օգնում է”:

Մարիկա Թունյանն ընկերների հետ նշել է 28-ամյակը


Խոսելով կին-տղամարդ հարաբերություններից` մոդելը հետեւյալն է նշել.“Իսկական տղամարդու կողքին կինն իրեն ավելի լավ է զգում, քան առանց նրա: Ըստ իս, հարաբերությունները աշխատանք են, եւ յուրաքանչյուրը պետք է ունենա իր ներդրումը: Միայն այդ դեպքում իմաստ ունի այն կառուցել”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի / Bravo.am/
Լուսանկարները` Մարիկա Թունյանի անձնական արխիվից եւ Սուրեն Մանվելյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW