×


Մարինե Հակոբյանի կտրուկ ոճափոխությունն ու նիհարելու բանաձեւը

Մարինե Հակոբյանը` Marbey-ը, առաջին անգամ հայտնվել է «EL» ամսագրի շապիկին։ Ջազ երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ չի խուսափում համարձակ ֆոտոշարքերից.«Ամեն ինչ կախված է մատուցման ձեւից ու էսթետիկայից։ Սիրում եմ փորձարկումներ անել: Ընտրել էինք հետաքրքիր եւ նորաոճ կերպարներ, որոնցով դեռ չէի ներկայացել։ Նկարահանումն ավարտեցինք գրեթե երկու ժամում, քանի որ շտապում էի հերթական միջոցառմանը»։

Մարինե Հակոբյանը


Հայաստանի պետական ջազ նվագախմբի մենակատարը վերջին շրջանում կատարել է արտաքին ու կերպարային փոփոխություններ: Նա մեկ տարուց ավելի մարզվում է, զբաղվում է ֆիտնեսով եւ յոգայով, արդյունքում նիհարել է մոտ 13 կգ-ով.«Որոշեցի, պետք է հարգեմ մարմինս ու առողջ ապրելակերպով կառուցեմ կյանքս։ Հետեւում եմ սննդակարգիս՝ սնվելով բնական մթերքներով։ Համացանցից գտնում եմ նոր բաղադրատոմսեր, իմպրովիզներ եմ անում ու հորինում։ Փորձում եմ հավասարակշռության մեջ լինել, եթե զբաղվածության պատճառով չեմ հասցնում մարզվել, հետո բացը լրացնում եմ։ Երբեւէ գեր չեմ եղել, ուղղակի ավելորդ քաշ էի ձեռք բերել, ճիշտ չէի սնվում, հիմա ռեժիմս պահում եմ ու քաղց չեմ զգում»։

Մարինե Հակոբյանը


Երգչուհին բենդի հետ ելույթներ է ունենում երեւանյան ակումբներում, հեղինակային նոր երգեր է ձայնագրում, օրեր անց էլ կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ջազ մրցույթի. «Առաջին փուլն առցանց եւ ժյուրիի համատեղ քվեարկությամբ էր, նախընտրական փուլն անցա, պիտի մասնակցեմ եզրափակչին։ Սկզբում մրցակցում էին տարբեր աշխարհամասերից 20-ից ավելի կատարողներ, այժմ կլինեն 8-10 հոգի, իսկ հաղթողի մրցանակն է՝ մասնակցություն Իսպանիայում կայանալիք «Costa Del Jazz» ջազ-փառատոնին»:

BRAVO.am
Լուսանկարները՝ «El» ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW