×


Մեդիամաքսը տոնել է 20-ամյակը

«Մարդիկ, գաղափարներ, տեսլական»՝ հիմնադրման պահից այս նշանաբանով առաջնորդվող Մեդիամաքս մեդիա ընկերությունը, որի նախագծերից մեկն էլ BRAVO.am կայքն է, մայիսի 31-ին նշել է 20-ամյակը:

Վարդան Մինասյանը՝ տիկնոջ հետ, Դավիթ Ալավերդյանը՝ տիկնոջ հետ եւ Կարեն Անտոնյանը՝ տիկնոջ հետ


«Երեւան» հյուրանոցում տեղի ունեցած հոբելյանական երեկոյին ներկա են եղել Մեդիամաքսի ներկա եւ նախկին աշխատակիցները, ընկերները, գործընկերները, հասարակական, քաղաքական գործիչներ:

Արա Թադեւոսյանը


Միջոցառման ընթացքում Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը ներկայացրել է մեդիա-ընկերության ձեռքբերումները՝ թվերով. 7 կայք, ավելի քան 150 բացառիկ հարցազրույց մի քանի տասնյակ պետությունների նախագահների, վարչապետների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, 70 հատուկ նախագիծ, շուրջ 400 մլն դրամ վճարված հարկ, Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցում, 12 հեռուստահաղորդում, 1 ֆիլմ, 3 հրատարակված գիրք…

Անդրեյ Պյատախինը՝ տիկնոջ հետ եւ Հայաստանում Beeline-ի հանրային կապերի ղեկավար Նառա Նազարյանը


Կենդանի նվագակցությամբ ուղեկցվող երեկույթին շնորհավորանքներից բացի, հնչել են նաեւ կարծիքներ լրատվական դաշտում Մեդիամաքսի տեղի եւ դերի մասին, որոնք կարող եք կարդալ այստեղ:

BRAVO.am
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW