Մայիսի 22-ին Երեւանում մեկնարկել Եվրոպայի օրվա շրջանակներում անցկացվող «ՍուդԷստիվալ» իտալական ֆիլմերի փառատոնը, որի նախաձեռնողը Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն է:
Արդեն երրորդ անգամ անցկացվող փառատոնի շրջանակներում կայանալու են վարպետության դասեր անվանի իտալացի սցենարիստ Սալվատորե Դե Մոլայի մասնակցությամբ, ինչպես նաեւ կցուցադրվեն ժամանակակից իտալական ֆիլմեր։
Փառատոնի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա այսօր՝ մայիսի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում․ կցուցադրվի իտալացի անվանի կինոռեժիսոր Ալեսանդրո Կապիտանիի «Ճամփորդություն Ադելի հետ» ֆիլմը։ Ցուցադրությունը կեզրափակվի «ՍուդԷստիվալ» փառատոնի տնօրեն Միկելե Սումայի խոսքով։ Մուտքն ազատ է։
Ստորեւ կարող եք տեսնել փառատոնի ամբողջական ծրագիրը։


×
3,898





