×


“Մեղավորը” Քիմ Քարդաշյանի ճոխ բարեմասնություններն են:)

“Քիմ Քարդաշյանի մասին նորությունները հոգնեցրել են”, ասում են շոու-բիզնեսի նորություններով հետաքրքրվողները` այնուամենայնիվ շարունակելով մնալ ռեալիթի-շոուների հայազգի աստղի 6,9 միլիոն հետեւորդներից մեկը “Ֆեյսբուք”-ում եւ 11,6 միլիոնից մեկն էլ` “Թվիթեր”-ում ու շարունակելով կարդալ լրատվամիջոցներում գեղեցկուհու մասին հրապարակվող նորությունները:):

Քիմ Քարդաշյանը


Նոր տարին առանց Քիմի հեռուստաշոուների սկսել ցանկացող ամերիկացիները նախորդ տարեվերջին որոշեցին ակցիա սկսել ու բոյկոտել  աղջկան ամերիկյան մշակույթը ոտնահարելու համար: Քարդաշյանին, իհարկե, այս իրադարձությունը չընկճեց. նրա կյանքն ընթանում է բնականոն հունով, Քրիս Համֆրիսի հետ ամուսնությունն այլեւս մշուշոտ անցյալ է, իսկ ներկայում եւ ապագայի պլաններում կրկին ամսագրերի շապիկներին հայտնվելն ու սեփական բիզնեսի զարգացումն է:):

Քվեարկության արդյունքները


BRAVO.am-ը վերոնշյալ հրապարակման մեջ “Ինչի՞ համար կբոյկոտեիք Քիմ Քարդաշյանին” հարցումն էր տեղադրել, որին մասնակցել է 1392 ընթերցող: Եվ այսպես, 456 հոգու կարծիքով` Քիմը խայտառակում է հայի կերպարը: Հետաքրքիր է, որ հակառակ կարծիքն է հայտնել գրեթե նույնքան մարդ. 407 հոգի նշել է` “ոչ մի դեպքում չէր բոյկոտի Քարդաշյանին. նա հիասքանչ է”:):

Անպարկեշտության համար աղջկան բոյկոտել է 335 հայ, փառասիրության համար` 130, իսկ ահա 64 հոգի էլ կարծում է` Քիմին անհրաժեշտ է բոյկոտել մեծ հետույքի համար:):
 
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW