×


Մենչ. “Երկրորդ անգամ եմ \"մահանում\"”

“Ես դեռ չեմ պատրաստվում մահանալ”. ահա սա է Արմեն Պետրոսյանի պատասխանն այս օրերին համացանցում եւ դերասան-շոումենի մտերիմների շրջանում շփոթություն առաջացրած այն տեղեկության, թե ինքն ավտովթարից մահացել է: 

Արմեն Պետրոսյանը` որդու հետ


“Ես էլ եմ ուզում պարզել իմ մահվան մասին տարածված լուրերի հիմքը: Իբր “BMW X5”-ով վթարի եմ ենթարկվել ու մահացել: Սա այն դեպքում, երբ այս մակնիշի ավտոմեքենա ունեցել եմ մի 5 տարի առաջ: Երեկ առավոտյան ժամը 10:00-ից կարդում եմ այդ կեղծ լուրերը: Անընդհատ փորփրում եմ, միգուցե անվան համընկնում է պարզապես, չգիտեմ”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Մենչը: 

Պարզվում է` Արմեն Պետրոսյանի հետ նմանատիպ դեպք պատահել է նաեւ 3 տարի առաջ. “Երկրորդ անգամ եմ "մահանում": Զարմանալին ու հետաքրքիրն այն է, որ նման սուտ լուրերն այնպես են տարածում, կարծես իրենք այդ պահին ներկա են եղել ու անձամբ տեսել են այդ վթարը”:

Արմեն Պետրոսյանի ընտանիքը


Շոումենը տեղեկացրել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, աշխատում է բավական խիտ գրաֆիկով.“Հիմա շատ զբաղված եմ: “Եռաչափ սեր” հեռուստանախագծի պրոդյուսերն եմ, կազմակերպում եմ համերգներ Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, զբաղվում եմ այլ շատ ու շատ գործերով”:

Մենչը նաեւ հետեւյալն է ասել. “Իմ մասնակցությամբ նախագծերի մինչեւ տարեվերջ մի սպասեք: Այ մարտից, ամենայն հավանականությամբ, էկրանին կլինեմ”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Արմեն Պետրոսյանի անձնական արխիվից 

Կարդալ ավելին

Quality Sign BW