Հումորիստ, դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն այսօր դարձել է 42 տարեկան: BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարն ասել է, թե ինչ կարեւոր պատճառով երեկոյան տարեդարձի խնջույք չի կազմակերպի, նաեւ նշել է, որ կեսգիշերից անակնկալների եւ հաճելի ակնթարթների պակաս չի ունեցել:
Արմեն Պետրոսյանի ընտանիքը
Առաջին բարեմաղթանքները Մենչն ընտանիքի անդամներից է ստացել.«Օրս շատ ուրախ եմ սկսել, քանի որ գիշերը բարձր տրամադրությամբ եմ քնել: Պատճառը ընտանիքիս անդամների շնորհավորանքներն են»:
Տարիքը նրան չի տխրեցնում, ասում է՝ մեծ լինելուն դեռ շատ ժամանակ կա:).«Ոչ այնքան հաճախ, բայց աշխատանքային տարեդարձեր ունեցել եմ իմ կյանքում: Անկախ աշխատանքից՝ բազմաթիվ շնորհավորական զանգեր եմ ստացել աշխարհի տարբեր անկյուններից»:
Անդրադառնալով ֆուլհաուսցիների շնորհավորանքներին՝ նա ասել է.«Ինչպես միշտ, նրանք շատ ջերմ են, իհարկե, դեռ միայն զանգով են շնորհավորել, երեկոյան կհանդիպենք երեւանյան մեր շոու ներկայացմանը»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մենչի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: