Անդրանիկ Խաչատրյանն այլեւս Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը չէ: Նրա՝ այս պաշտոնում գործունեությունն ավարտելու մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից:
«Նրա ղեկավարությամբ թատրոնում բեմադրվել են մեկը մյուսից հաջողված ներկայացումներ, որոնք, անշուշտ, սիրվել են հանդիսատեսի կողմից: Խաչատրյանի մասնագիտական խստապահանջությունն ու արվեստի հանդեպ անսահման սերը մեծ ազդեցություն են թողել ինչպես ստեղծագործական կազմի, այնպես էլ հանդիսատեսի վրա: Նա կարողացավ ոգեշնչել ու վստահություն ներշնչել, որ թատրոնը կենդանի օրգանիզմ է, որն ապրում է ճշմարիտ արվեստով»,- նշված է թատրոնի տարածած հայտարարության մեջ:
Դերասանին թատրոնի անձնակազմը մաղթել է ստեղծագործ թռիչքներ թատրոնի եւ կինոյի աշխարհում եւ շեշտել, որ նա մեծ ներդրումն է ունեցել Կապանի կամերային ներկայացումների փառատոնի հիմնադրման ու կայացման գործում:


×
1,353





