Մերի Մակարյանի՝ մայիսին տեղի ունեցած նշանադրության մասին պատմել ենք: Նա օրերս նաեւ հրաժեշտի հավաքույթ է իրականացրել մտերիմների եւ հարազատների շրջապատում, իսկ առիթը սիրելիի հետ ԱՄՆ մեկնելն է:
Մերի Մակարյանը՝ նշանածի հետ
«Այսօր կմեկնեմ, սակայն ոչ մշտական բնակության: Բայց նաեւ պարզ չէ, թե որքան ժամանակ կմնամ այնտեղ»,-BRAVO.am-ին ասել է դերասանուհին:
Նրանից հետաքրքրվել ենք՝ արդյոք այս ուղեւորության ընացքում են ծրագրում իրականացնել հարսանեկան արարողությունը.«Դեռ ոչինչ ասել չեմ կարող. այժմ իմ կյանքում կառուցողական փուլ է»:
Մերի Մակարյանը՝ նշանածի հետ
Մեր հարցին, թե չի տխրի ընտանիքից եւ աշխատանքից հեռու լինելու պատճառով, Մերին պատասխանել է.«Չեմ կարծում՝ մեկնելս խնդիր է: Հարազատներս երբ ցանկանան, կարող են գալ այդ երկիր: Իսկ աշխատանքի հետ կապված կարող եմ ասել, որ իմ մասնակցությամբ «Առաջնորդները» սերիալի նկարահանումներն ավարտված են, ակումբում էլ վաղուց չեմ աշխատում որպես հաղորդավար»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Narot Video Production-ի


×
23,938





