Մերի Մարտիրոսյանը սոցցանցային իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ հարսի զգեստով է: Սակայն, մի շտապեք ենթադրել, որ դիմահարդարն ամուսնացել է: Իր նոր համագործակցության մասին նա պատմել է BRAVO.am-ին:
Մերի Մարտիրոսյանը
«Այս ֆոտոշարքն արվել է գովազդային արշավի շրջանակում: Լուսանկարիչն օտարերկրացի է եւ բավականին հայտնի: Այնպես որ, երկրորդ ամուսնության որեւէ թեմա չկա»,-մեզ հետ զրույցում ասել է մեյք-ափ արտիստը:
Մերի Մարտիրոսյանը
Մերին նշել է, որ սովորաբար չի ընդունում տարաբնույթ գովազդային արշավներում հանդես գալու առաջարկները.«Բայց քանի որ այս մեկը կապ ուներ իմ մասնագիտության հետ, սիրով համաձայնեցի»:
BRAVO.am


×
12,665






