×


Մերի Ներսիսյան.«Ամեն բան լրիվ հակառակը ստացվեց»

Այս ամառն ամենասպասվածն էր Մերի Ներսիսյանի համար, քանի որ գիտեր` աղջիկն է լույս աշխարհ գալու: Հունիսի 25-ին ծնվեց հաղորդավարուհու եւ ռեժիսոր Գոռ Պետրոսյանի երկրորդ երեխան: Մերիին թվում էր, թե ստիպված է լինելու այս ամիսները տանն անցկացնել՝ խնամելով նորածնին, մինչդեռ խենթանում է շոգի ու արեւի համար: Բայց, ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, ամեն բան լրիվ հակառակն է ստացվել. Սառայի ծննդից օրեր անց գեղեցիկ ընտանիքը սկսել է իր ամառային փոքրիկ վայելքները՝ զբոսանքներ այգիներում եւ ոչ միայն:):

Մերի Ներսիսյանը՝ դուստրերի հետ


«Մեկ շաբաթով փախանք Երեւանից ու արդեն 4-ով հիանալի ժամանակ անցկացրինք Հանքավանում: Վայրը նախապես էինք ընտրել, քանի որ փոքրիկս դեռ մեկուկես ամսական է, ուստի մի շարք պայմաններ ենք հաշվի առել՝ հեռավորությունից սկսած հյուրանոցի մաքրությունից վերջացրած»,-ասել է նա:

Գոռ Պետրոսյանը՝ դուստրերի հետ


«Երեխաների հետ ոչ թե հանգստանում ես, այլ՝ անհանգստանում» արտահայտությանը հաղորդավարուհին այնքան էլ համամիտ չէ, կարծում է՝ կարեւորը մայրիկի մոտեցումն է: Ինքն ամեն հարցի շատ թեթեւ է մոտենում, ու իր երկու գեղեցկուհիներն իրեն եւ ամուսնուն թույլ են տվել 7 հիանալի ու անհոգ օրեր անցկացնել:

Մերիի խոսքով` այս տարվա ամառը տարբերվել է մյուսներից առաջին հերթին Սառայի մասնակցությամբ, որն այլ գույն, երանգ ու հետաքրքրություն է հաղորդել արձակուրդային օրերին.«Ուղղակի հաճույք է առավոտյան արթնանալ ու տեսնել Սառային, նրա հետ զբոսնել, ուտել, խոսել, քնել..: Մենք վայելում էինք հանգիստը»:

Գոռ Պետրոսյանի եւ Մերի Ներսիսյանի դուստրերը


Ի դեպ, ընտանիքն օրեր առաջ եկեղեցում իրականացրել է Սառայի՝ քառասունքից դուրս գալու արարողությունը: Նույն կերպ են վարվել նաեւ Էվայի ժամանակ: Զույգը չի կարեւորում նման արարողություններին հաջորդող խնջույքները, դրանց ճոխությունը, ւրենց համար կարեւորը հոգեւոր խորհուրդն է:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մերի Ներսիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW