×


Մերի Ներսիսյանն ու Գոռ Պետրոսյանը որդի կունենան

Հաղորդավարուհի Մերի Ներսիսյանն ու ռեժիսոր Գոռ Պետրոսյանն օրերս նշեցին երկրորդ դստեր՝ Սառայի 1-ամյակը: Եվ ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, երկու աղջիկների ծնողները շուտով կվայելեն եւս մեկ զավակի լույս աշխարհ գալու բերկրանքը: Նրանց ընտանիքում կրկին համալրում է սպասվում:

Մերի Ներսիսյանը եւ Գոռ Պետրոսյանը


«Մեր երրորդ բալիկը կծնվի աշնան վերջին: Տղա է: Միշտ նշել ենք, որ սեռին այդքան մեծ ուշադրություն չենք դարձնում. կարեւորը առողջ բալիկ լինի»,- մեզ հետ զրույցում ասել է Մերին եւ հավելել, որ ամուսինն էլ լուրը շատ հանգիստ է ընդունել. ներքուստ վստահ էին, որ տղա են ունենալու:

Ծնողներն արդեն ընտրել են որդու անունը: Ինչպես ասել է հաղորդավարուհին, վաղուց որոշված է` նրան կանվանակոչեն Ռոբ` ի պատիվ պապիկի` Գոռի հայրիկի:

Գոռ Պետրոսյանը՝ դուստրերի հետ


«Էվան կրկին քույրիկ էր ուզում: Երբ իմացավ, որ դարձյալ բալիկ ենք ունենալու, շատ հետաքրքիր արձագանքեց` «Էլի՞»: Սառային ավելի անհամբերությամբ էր սպասում: Ամեն օր աղոթում էր: Մտավախություն կար, թե գուցե ուշադրությունն ավելի կպակասի: Մենք, իհարկե, զրուցեցինք, հասկացանք միմյանց: Հիմա մտածում է, թե ինչպես ենք հասցնելու խնամել թե՛ Սառային, թե՛ Ռոբին»,-հավելել է նա:

BRAVO.am-ը թեթեւ հղիություն եւ ծննդաբերություն է մաղթում Մերիին:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մերի Ներսիսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին