×


Մերի Մակարյանի նոր լուսանկարները՝ կլորացած փորիկով

Ամուսնությունից հետո Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Մերի Մակարյանը գեղեցիկ կարգավիճակում է: Հղիության լուրը դերասանուհին հայտնել է նոր ֆոտոշարքի միջոցով, որում երեւում է կլորացած փորիկը:

«Թող սիրով ու ջերմությամբ պաշտպանված լինեն մեր կյանքի փոքրիկ հրաշքները: Մարդկային կյանքում ամենակարեւոր եւ պատասխանատու առաքելությունը ծնող դառնալն է: Շուտով մեր ընտանիքը եւս կվայելի այդ հաճելի եւ սպասված բերկրանքը՝ Աստծո կամոք եւ զորակցությամբ»,-լուսանկարներին կից գրել է նա:

Մերի Մակարյանը


Լուսանկարներից մեկից պարզ է դառնում, որ դերասանուհու երեխան կծնվի օգոստոսին:

BRAVO.am-ը Մերիին մաղթում է թեթեւ հղիություն եւ առողջ բալիկ:

BRAVO.am
Լուսանկարները՝ Մերիի ինստագրամյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW