Մերի Ներսիսյանը տեւական դադարից հետո կրկին եթեր է վերադարձել: Առաջին ալիքի «Առավոտ լուսո» ծրագրի տաղավարից հաղորդավարուհին Մամիկոն Սիմոնյանի հետ բարի լույս է մաղթում հեռուստադիտողներին:
«2018 թվականն ինձ համար հիանալի սկսվեց. 2017-ի վերջում առաջարկ ստացա վարել «Առավոտ լուսո» հաղորդումը: Սիրով ընդունեցի, քանի որ 4 ամիս չէի առնչվել հեռուստատեսության հետ: Դա ինձ համար մի փոքր բարդ, բայց եւ շատ կարեւոր դադար էր, քանի որ այդ ընթացքում ծնվեց իմ 3-րդ երեխան: Ռոբն ընդամենը 2 ամսական է, Սառան` մեկուկես տարեկան: Ես ունեմ օգնողներ, կարողանում եմ ճիշտ տնօրինել ժամանակս, ու ամեն բան հիանալի է»,-BRAVO.am-ին ասել է նա եւ հավելել, որ 12 տարվա կերիերան պարզապես թույլ չի տալիս թեկուզ մի քանի ամիս հեռու ապրել հեռուստատեսությունից. այն իր համար երկրորդ տուն է:
Մամիկոն Սիմոնյանը եւ Մերի Ներսիսյանը
Բազմազավակ մայրիկ-հաղորդավարուհին աշխատանքի եւ ընտանիքի անհամատեղելիության մասին խոսելը մեր օրերում փոքր-ինչ անիմաստ է համարում: Կարծում է` կնոջ համար կան բոլոր պայմաններն ու հնարավորությունները, որոնք թույլ են տալիս ե՛ւ աշխատել, ե՛ւ լինել լավ կին ու մայր: Երբեք ընտանիքն իրեն չի խանգարել աշխատանքի հարցում, նույնը՝ հակառակը:
«2005-ից սկսել եմ աշխատել հեռուստատեսությունում եւ գործունեությունս սկսել եմ հենց առավոտյան ծրագրում. 7 տարի վարել եմ առավոտյան ծրագիր, ընթացքում հեղինակային մի շարք ծրագրեր: Պետք է խոստովանեմ, որ կարոտել էի ուղիղ եթերը: Այն անբացատրելի հաճույք, հուզմունք, զգոնություն ու պատասխանատվություն է: Այդ մի քանի ժամվա ընթացքում հաղորդավարը ծախսում է այնքան էներգիա, որ կբավականացներ մի ամբողջ օր մեկ այլ աշխատանք կատարելու համար»,-ասել է նա:
Մամիկոն Սիմոնյանը եւ Մերի Ներսիսյանը
Խոսելով գործընկերոջից, ով եւս հեռուստատեսային դադար էր վերցրել, Մերին նշել է, որ Մամիկոնն արհեստավարժ, փորձառու, կիրթ ու խելացի է, ուստի շատ հեշտ ու հաճելի է համարում միասին աշխատելը: Հուսով է` հեռուստադիտողը կսիրի հաղորդավարական իրենց զույգը:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Առաջին ալիքի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: