“Հայարդ”, “Նաիրի” եւ “Էլիպս” ռոք-խմբերն օրերս Երեւանի ակումբներից մեկում հանդես են եկել միացյալ համերգով: Երեկոյի ընթացքում նրանք ներկայացրել են ռոքասերների կողմից արդեն իսկ սիրված իրենց կատարումները, ինչպես նաեւ հնչեցել են համաշխարհային հիթերի քավեր տարբերակներ, իսկ “Նաիրի” խուբը ներկայացրել է իր նոր` “Մի քիչ սիրիր ինձ” երգը:
"Հայարդ" ռոք-խումբը
BRAVO.am-ը զրուցել է “Հայարդ”-ի սոլո-կիթառահար Անդրե Վարդանյանի հետ, ով խոստովանել է` համերգը սպասվածից ավելի լավ է անցել.“Մեր` երաժիշտներիս համար ամենակարեւորը հանդիսատեսից եկող էներգիան է, իսկ այսօր այդ էներգիայում ե՛ւ ագրեսիա կար, ե՛ւ մեղմություն։ Մի խոսքով, այն բոլոր զգացմունքները, որ պետք են ոգեշնչվելու համար, մենք այսօր ստացանք”։
Անդրե Վարդանյանը
Նա մեկնաբանել է նաեւ իրենց խմբի անվան ընտրությունը.“Քանի որ հայ ենք, որոշեցինք հայկական շունչ տալ. այն երկու բառի համադրությունն է՝ “հայ” եւ “արդիական”։ Այսինքն` նվագում ենք հայկական արդի երաժշտություն։ “Հայարդ”-ն ունի նաեւ հայերեն երգեր, բայց այսօր չկատարեցինք, քանի որ դրանք ներառում են զուռնա, դհոլ, քամանչա, իսկ այսօր դա տեխնիկապես հնարավոր չէր”:
Խոսել ենք նաեւ “Նաիրի” խմբի սոլո-կիթառահար Խորեն Միքայելյանի հետ, ով էլ նշել է` այսօր Հայաստանում ռոք սիրողների թիվն աճում է. “Կարծում եմ` որակապես էլ են բավական բարձրանում: Այս երաժշտությունը պետք է լինի մեզ մոտ”:
Տեքստը` Քրիստինա Բոյաջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Տոնի Ներսիսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: