Միլենա Վարդանյանը Գոռ Վարդանյանի սերիալում նկարահանվելուց հետո համագործակցության նոր առաջարկներ է ստացել։ Նա այժմ խաղում է «Շանթ»-ի «Թաքնված սեր» սերիալում՝ երգչուհու կերպարում, սակայն ինչպես բացահայտել է BRAVO.am-ի հետ զրույցում, հեռուստադիտողն իրականում իր կատարումները չի ունկնդրում:
Միլենա Վարդանյանը
«Երգել կարողանում եմ ու սիրում եմ, բայց քանի որ պրոֆեսիոնալ երգչուհի չեմ, այլ աղջկա ձայն է հնչում։ Նկարահանումները հետաքրքիր են անցնում, միմյանց օգնում ենք։ Ես խնդիր չեմ դնում, թե այս կամ այն տեսարանում չեմ նկարվի, հնարավոր է` կարճ զգեստներով բաց տեսարաններում էլ լինեմ, բայց շատ համարձակ քայլերի պատրաստ չեմ»,-ասել է նա:
Միլենա Վարդանյանը
Սկսնակ դերասանուհին երազում է պատմական որեւէ ֆիլմում խաղալ, իսկ այժմ պատրաստվում է հայ երգիչներից մեկի տեսահոլովակում նկարահանվել.«Ի ուրախություն ինձ, վերջերս առաջարկներ հաճախ եմ ստանում, գրեթե ազատ չեմ լինում։ Իսկ երբ ազատ եմ, ժամանակս ինձ վրա եմ վատնում. կարող եմ ընկերուհուս հետ սրճարանում երկար նստել կամ զբոսնել։ Ուզում եմ նորից մարզասրահ հաճախել, բայց ավելի շատ սիրում եմ լատինո պարեր, հատկապես` սալսա, ինչը կնոջն ավելի կանացի է դարձնում»։
Խոսելով իր եւ ավագ քրոջ՝ դերասանուհի Ելենա Վարդանյանի հարաբերությունների մասին` Միլենան նշել է, որ լսում է նրա մասնագիտական խորհուրդները.«Քույրս թատրոնում մեծ փորձ ունի, գնահատում եմ նրա տեսակետը, քանի որ հստակ տեսնում է, թե ինչն եմ սխալ անում եւ ինչը շտկելու կարիք կա։ Քույրս ինձ համար դերեր չի գտնում, առաջարկներ ստանում եմ տարբեր պրոդյուսերներից ու ռեժիսորներից։ Իհարկե, այսօր Ելենան ինձնից շատ ավելի հայտնի է, նրա համար շատ ուրախ եմ, բայց պետք է նշեմ, որ նպատակ չունեմ սուպեր հայտնի դառնալ, ուղղակի սիրում եմ իմ աշխատանքը։ Թեպետ չեմ թաքցնում, որ հաճելի է, երբ անծանոթները ճանաչում ու ժպտում են»։
Միլենա Վարդանյանը
30-ամյա Միլենան մեզ հետ զրույցում նաեւ հայտնել է, որ ընտրյալ չունի.«Սիրտս դեռ ազատ է։ Կցանկանամ կողքիս տեսնել ինքնահաստատված, դաստիարակված ու դրական տղամարդու: Բարդույթավորված տղամարդկանց չեմ սիրում»։
BRAVO.am
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի եւ Միլենա Վարդանյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: