×


Միկա Ղափլանյանի նոր կերպարն ու «Էլենի օրագրի» մասին խոստովանությունը

Միկա Ղափլանյանը Շանթի նոր՝ «Անավարտ երազ» 13 մասանոց հեռուստանովելի դերասանական կազմում է: Նոր կերպարի, զբաղվածության եւ «Էլենի օրագրից» հետո ձեռք բերած ճանաչման մասին նա պատմել է BRAVO.am-ին:

«Ֆանտաստիկ տպավորություններ ունեմ նոր նախագծից՝ թե՛ ռեժիսորական, թե՛ օպերատորական, եւ թե՛ դերասանների աշխատանքից: Կարծում եմ՝ դիտողը չի ձանձրանա, ճիշտ լուծումներով ֆիլմ կտեսնի: Եթե անկեղծ, լարվում էի մի փոքր մինչ ցուցադրությունը»,-նշել է Միկան:

Միկա Ղափլանյանը


Դերասանը հանդես է գալիս դրական կերպարով, ասում է՝ բարի է, իրենից առավել սիրում է ընկերներին.«Պատրաստ է ամեն ինչ անել եւ օգնել այն մարդկանց, ովքեր դրա կարիքը ունեն, մնացածը հեռուստադիտողը կտեսնի»:

Այս շրջանում ունեցած ազատ ժամանակը Միկան փորձում է հետաքրքիր պահերով լցնել.«Հաճախ եմ Գյումրի գնում՝ ներկայացում դիտելու, ի դեպ, հիացած եմ այնտեղի դրամատիկական թատրոնով: Ֆիլմեր եմ դիտում, գիրք կարդում, նաեւ մտերիմներիս հետ զբոսնում եմ երեկոյան»:

Միկա Ղափլանյանը


Նա խոստովանել է, որ դեռ կարոտում է «Էլենի օրագրի» նկարահանումները.«Երկու տարի աշխատել եմ այդ թիմի հետ եւ շատ լավ օրեր եմ ունեցել: Սուտ կլինի, եթե ասեմ՝ մինչ նկարահանումը չեմ մտածել, որ այդ սերիալն ինձ ճանաչում կբերի: Ես գիտեի, որ այն մեծ լսարան ունի, ինձ համար զարմանալի չէր, որ կարող են փողոցում ինձ ճանաչել, խոսել, շփվել: Հաճախ եմ զրուցում նաեւ այս ոլորտում մեծ փորձ ու վարպետություն ունեցող մարդկանց հետ, փորձում եմ լսել նրանց խորհուրդները եւ ավելի լավը լինել, խաղալ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Միկայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին