×


Արթուր Հակոբյանը եւ Սվետլանա Բոսնոյանը

Միսթր X-ն ու Սվետլանա Բոսնոյանը ծնողներ կդառնան

Արթուր Հակոբյանի եւ Սվետլանա Բոսնոյանի կյանքի կարեւորագույն իրադարձություններին BRAVO.am-ն անդրադառնալու առիթներ ունեցել է: Այսօր էլ ուրախ ենք առաջինը հայտնել, որ շուտով կծնվի ամերիկաբնակ ամուսինների առաջնեկը: Երգահան-հաղորդավարուհին ամուսնուն դուստր կպարգեւի:

Սվետլանա Բոսնոյանը


«Արթուրի համար լուրը շատ սպասված էր, հատկապես, որ աղջիկ ենք ունենալու: Առանձնահատուկ քնքշությամբ ու հոգատարությամբ է սպասում նրա հետ առաջին հանդիպմանը»,- մեզ հետ զրույցում ասել է Սվետլանան:

Արթուր Հակոբյանը եւ Սվետլանա Բոսնոյանը


Ապագա մայրիկը նշել է, որ իրեն շատ լավ է զգում, շարունակում է աշխատել ու ստեղծագործել: Իսկ երեխան կծնվի ձմռանը.«Ժապավեններով ու տիկնիկներով սպասում ենք նրա լույս աշխարհ գալուն: Փետրվարին մեր ընտանիքի երջանկությունը լիակատար կդառնա: Դեռ անվան ընտրության ու անհրաժեշտ իրերի գնումների հարցում չենք շտապում, բավական ժամանակ ունենք, կհասցնենք:)»:

BRAVO.am-ը թեթեւ հղիություն ու ծննդաբերություն է մաղթում հաղորդավարուհուն:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սվետլանա Բոսնոյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին