Ռեժիսոր եւ հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել եւ գտնվում է կոմայի մեջ: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը: Նա նշել է, որ Քեոսայանը վաղուց սրտի լուրջ խնդիր ունի:
«Ովքեր սիրում են Տիգրանին, կհամարձակվեմ խնդրել, որ աղոթեն նրա համար», -գրել է Սիմոնյանը:
Baza պարբերականը պարզել է, որ 59-ամյա ռեժիսորը հիվանդանոցում է դեկտեմբերի վերջից: Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում:
«Ես չեմ կարողանում սելֆիներ անել վերակենդանացման բաժանմունքում եւ ցուցադրել իմ արցունքները, ուստի խնդրում եմ՝ ներեք ինձ սոցիալական ցանցերում չգրելու համար»,- ավելացրել է Մարգարիտա Սիմոնյանը:
Հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակն էլ անդրադարձել է Սիմոնյանի ամուսնուն. «Տիգրանին անձամբ չեմ ճանաչում, բայց գիտեմ, որ Մարգարիտան նրան շատ է սիրում: Ամեն օր նրա կողքին շատ ժամանակ է անցկացնում: Թող կյանքը հաղթի մահին»:
Մարգարիտա Սիմոնյանն ընդգծել է, որ հիմա ամենածանր վիճակում գտնվում է Քեոսայանի մայրը, որը 2 տարի առաջ կորցրել է ավագ որդուն՝ ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Դավիթ Քեոսայանին: Նա 2022 թվականին մահացել է 61 տարեկանում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: