“Victoria’s Secret” ապրանքանիշի “հրեշտակ” Միրանդա Քերին սովոր ենք տեսնել լողազգեստով, կիսամերկ կամ ամբողջովին մերկ: Գեղեցկուհին մերկ լուսանկարվել է նույնիսկ հղի ժամանակ: Այնպես որ, մոդելի երկրպագուների համար այս ֆոտոշարքը զարմանալի է ու տարօրինակ:):
Միրանդա Քերը
Միրանդան գովազդում է ապրանքանիշի հագուստի հավաքածուն: Լուսանկարներում մոդելը կրկին սեքսուալ է ու գայթակղիչ: 28-ամյա Քերը շարունակում է ակտիվորեն աշխատել եւ ներգրավվել ապրանքանիշի բոլոր ֆոտոշարքերում: Կարիերան Միրանդան համատեղում է ընտանեկան կյանքի հետ: Ամուսնու` հայտնի դերասան Օրլանդո Բլումի հետ նրանք մեծացնում են իրենց փոքրիկ որդուն` Ֆլինին:
Միրանդա Քերը
Մի քանի փաստ Միրանդա Քերի մասին. մոդելի հասակը կազմում է 175 սմ, նա դավանում է բուդդիզմ: 2008 թվականին “Forbes” ամսագիրն ընդգրկել է գեղեցկուհուն աշխարհի ամենահարուստ 10 մոդելների ցանկում:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik


×
8,541





