×


Մոդել Մարտա Սարգսյանը Միացյալ Նահանգներում նոր կյանք է սկսել

Մարտա Սարգսյանը Հայաստանում գործունեություն ծավալող լավագույն մոդելների տասնյակում էր, սակայն մեկ օր թողնում է ամեն ինչ եւ մեկնում Միացյալ Նահանգներ: 1.80 սմ հասակով հայուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչով է զբաղված եղել վերջին 4 տարվա ընթացքում եւ ապագայի ինչ պլաններ ունի:):

Մարտա Սարգսյանը


Երեւանը շատ փոքր քաղաք է, եւ հայտնի դառնալու համար մեծ ջանքեր չեն պահանջվում, ուստի մոդելային կարիերայի մասին խոսելն անգամ ծիծաղելի է: Ինձ պահանջված կհամարեմ միայն այն ժամանակ, երբ ճանաչում ձեռք բերեմ արտասահմանյան շուկայում: Մոդելինգին պետք չէ լուրջ վերաբերվել, դա ժամանակավոր զբաղմունք եւ զվարճանք է, եթե, իհարկե, մտադիր չեք դուրս գալ միջազգային ասպարեզ, իսկ դրա համար համառություն եւ ուժ է պետք` մրցակցությանը, հիասթափություններին դիմակայելու համար: Կուզեի, որ Երեւանում լուրջ վերաբերվեն մոդելներին, գնահատեն եւ ինչպես հարկն է վարձատրեն:

Որոշեցի նոր կյանք սկսել: Երեւանում ինձ համար ամեն ինչ անորոշ եւ անհասկանալի էր: Գիտեի եւ լիարժեք գիտակցում էի, որ դժվար է լինելու ամեն ինչ զրոյից սկսել, բայց ես սիրում եմ փոփոխություններ եւ չեմ վախենում դժվարություններից: Ոչ մի քայլիս համար չեմ փոշմանել:

Մարտա Սարգսյանը


Հիմա աշխատում եմ իմ մասնագիտությամբ` տուրիզմի եւ հյուրանոցային բիզնեսի ոլորտում: Սա ուրիշ աշխարհ է, անգամ զարմանում եմ, երբ մարդիկ փնովում են ամերիկյան կյանքը: Ճիշտ է` դժվար է, բայց եթե նպատակասլաց ես եւ աշխատասեր, հաստատ կհասնես ավելիին: Ոչինչ հեշտ չի տրվում, բայց վստահ կարող եմ ասել, որ դժվարություններն էլ ավելի ուժեղ են դարձնում, իսկ մենք գիտենք, որ հաղթանակը քաղցր է, երբ ինքնուրույն ես ձեռք բերում:

Մոդելային կարիերայի մասին մտածելու ժամանակ չունեմ:  Ուզում եմ ավելի հմտանալ իմ աշխատանքում եւ խորացնել գիտելիքներս: Պատրաստվում եմ կրկին ուսում ստանալ… Ապագայի հետ կապված շատ պլաններ ունեմ:

Ընտանիք կազմելը մեծ պատասխանատվություն է, դեռ պատրաստ չեմ դրան: Ներկայում ինձ համար առաջնային է կարիերաս:

Մարտա Սարգսյանը


Իմ կողքի տղամարդը պետք է ինձ ընդունի այնպիսին, ինչպիսին կամ, պետք է գիտակցի իր խոստումների արժեքը եւ ձգտի իրականացնել դրանք: Անպատասխանատու տղամարդու հանդեպ հետաքրքրություն չի ցուցաբերի իրեն հարգող յուրաքանչյուր կին: Արարքներն են սիրո ապացույցը, եւ միայն դրանցով կարող ես բնութագրել դիմացինին, նաեւ հասկանալ, թե որքան ամուր կլինի ձեր ընտանիքը:

Վերջապես գտել եմ այն վայրը, որտեղ երջանիկ եմ: Հայաստան կվերադառնամ միայն հարազատներիս եւ ընկերներիս տեսնելու համար, քանի որ անչափ կարոտել եմ: Ես շատ եմ փոխվել…

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Դամիան Հովհաննիսյանի, Զավեն Խաչիկյանի, “ԷԼ Style” ամսագրի եւ Մարտայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW