×


Մոսո Կարապետյանի որդու առաջին լուսանկարները

Հոկտեմբերի 26-ին Մոսո Կարապետյանի առաջնեկը կդառնա մեկ ամսական: «Ֆուլ հաուս» նախագծի դերասանը, ով այս շրջանում բնակվում է Լոս Անջելեսում, BRAVO.am-ին է տրամադրել որդու առաջին ֆոտոշարքը, որն իրականացրել են նրա լույս աշխարհ գալուց օրեր անց:

Մոսոն մեզ հետ զրույցում պատմել է իր եւ երեխայի առաջին հանդիպման մասին. «Այդ օրը կյանքումս առաջին անգամ նորածնի գրկեցի, եւ նա իմ տղան էր: Շատ զգացմունքային, անբացատրելի եւ հուզիչ պահ էր»:

Փոքրիկ Լեոն


Նա Լեոյի մասին անսահման ջերմությամբ է խոսում.«Նրա ծննդից հետո կյանքս օր օրի փոխվում է, ավելի է գունավորվում, ավելի է հետաքրքրանում: Երբ մտնում եմ տուն եւ տեսնում նրան, դրանից մեծ երջանկություն չկա աշխարհում»:

Փոքրիկ Լեոն


Դերասանի խոսքով՝ տղան շատ հանգիստ է.«Գիշերներն առայժմ թողնում է քնել:)»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մոսո Կարապետյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW