Անի Երանյանը մեր նախորդ զրույցի ժամանակ պատմել էր, որ առաջիկայում կնկարահանվի գեղարվեստական ֆիլմում.“Ամեն ինչ պատրաստ է, մնացել է միայն խաղընկերոջս ընտրությունը”,-ասել էր նա` տեղեկացնելով, որ սյուժեի հիմքում երիտասարդների սերն է:
Անի Երանյանը
Պարզվում է` պրոդյուսերներն այդ դերի համար ընտրել են Անիի նախկին սիրեցյալին` Մովսես Երեմյանին, վերջինս էլ չի հրաժարվել գործնական առաջարկից: Նա բացառում է, որ ֆիլմը կարող է հարաբերությունները վերսկսելու առիթ դառնալ.“Եթե երկուսս էլ միանալու ցանկություն ունենայինք, դա վաղուց կլիներ”,-BRAVO.am-ին ասել է նա:
Դերասանուհին եւս նշել է, որ երբեք անձնականը գործնականի հետ չի խառնում, նկարահանումներն էլ այսօր մեկնարկել են.“Երբ ինձ զանգեցին եւ ասացին, թե ինչպես կվերաբերվեմ, եթե ֆիլմում խաղընկերս լինի Մովսեսը, պատասխանեցի` նորմալ”:
Մովսես Երեմյանը
Մովսես Երեմյանից նաեւ հետաքրքրվեցինք` արդյոք ներկայիս սիրելին այդ առիթով առարկություններ չունի.“Նա գիտի, որ դերասան եմ, համակերպվել է այդ մտքի հետ: Բացի այդ, ընկերուհուս համար տարբերություն չկա կխաղամ Անիի, թե մեկ ուրիշի հետ”:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: