×


Յանայի եւ Սուրենի «պատմական» հանգիստը Շրի Լանկայում:)

Յանա Դանիելյանն ու Սուրեն Փահլեւանյանն իրենց դստեր հետ օրեր առաջ են վերադարձել Շրի Լանկայից: Տպավորիչ ուղեւորության մանրամասներն ու լուսանկարները ամուսիններն առաջինը վստահել են BRAVO.am-ին:

Յանան եւ Սուրենն՝ իրենց դստեր հետ


«Մի քանի ամիս առաջ ես եւ գործընկերներս որոշեցինք ճամփորդություն կազմակերպել դեպի էկզոտիկ որեւէ երկիր ու ընտրեցինք Շրի Լանկան: Մեր խումբը բաղկացած էր 23 հոգուց: Բոլորս առաջին անգամ էինք այնտեղ եւ մեկնել էինք 7 օրով»,-պատմել է Յանան:

Յանա Դանիելյանը


Նա նշել է, որ աննկարագրելի տպավորություններով են վերադարձել.«Եղել ենք շատ տարբեր քաղաքներում եւ այցելել ենք պատմական ու տեսարժան բոլոր վայրերը: Դժվար է մի քանի նախադասությամբ պատմել այն, ինչ ապրել ենք այդ օրերի ընթացքում, բայց մի բան վստահ կարող եմ ասել, որ շատ երկար կհիշենք մեր անմոռանալի, արկածներով եւ հիացմունքով լի ճամփորդությունը»:

Սուրեն Փահլեւանյանը


Յանան ավելացրել է նաեւ, որ ձեռք են բերել նոր ընկերներ, որոնց հետ դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու.«Անչափ շնորհակալ եմ գործընկերներիս եւ թիմակիցներիս՝ մեր ուղեւորությունը պատմական դարձնելու համար»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Յանայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին