×


Նաոմի Քեմփբելը 42-ամյակի նախաշեմին չի հրաժարվում մոդելի կարիերայից

Նաոմի Քեմփբելը, կարծես, հավերժ երիտասարդ մնալու գաղտնիքն է բացել. իր արտաքինը բացարձակ չի փոխվում: Մոդելը շուտով կդառնա 42 տարեկան, բայց չի էլ պատրաստվում կանգ առնել եւ շարունակում է զարգացնել իր` առանց այդ էլ հաջող կարիերան:):

Մոդել Նաոմի Քեմփբելը


“Սեւ հովազը” այս անգամ պատիվ է արել “Pinko”-ին` դառնալով իտալական հայտնի բրենդի դեմքը: Մոդելը ցուցադրում է նորաձեւ հագուստի գարուն-ամառ հավաքածուն: Մոդելն այս ընկերության հետ համագործակցելու փորձ արդեն իսկ ուներ:):

Մոդել Նաոմի Քեմփբելը


Նշենք, որ Նաոմի Քեմփբելը պոդիումով քայլում է 15 տարեկանից: Նա սեւամորթ առաջին աղջիկն է, որը հայտնվել է ֆրանսիական եւ անգլիական “Vogue” եւ “Time” ամսագրերի շապիկներին: Մոդելի անձնական կյանքում էլ ամեն ինչ հրաշալի է. 2008 թվականից նրա սիրելիի պաշտոնը զբաղեցնում է ռուս գործարար Վլադիսլավ Դորոնինը:

Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` Fashiontime

Կարդալ ավելին

Quality Sign BW