Նատալյա Վոդյանովային է վստահվել “Stuart Weitzman” բրենդի կոշիկների նոր` գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը:): Անմեղ հայացքով, երկարաոտ մոդելին լուսանկարել է անվանի լուսանկարիչ Մարիո Տեստինոն:
Նատալյա Վոդյանովան
Բրենդային բարձրակրունկ կոշիկները ցուցադրելու համար ռուս գեղեցկուհուց ընդամենը պահանջվել է քիչ թե շատ մերկանալ:): Նշենք, որ 30-ամյա անվանի մոդելը մինչ օրս աշխատել է հայտնի այնպիսի բրենդերի հետ, ինչպիսիք են Gucci-ն, Chanel-ը, Alexander McCueen-ը, Christian Dior-ը, Calvin Klein-ը, Louis Vuitton-ը, Marc Jacobs-ը, Ralph Lauren-ը, Valentino-ն, Miu Miu-ն, Hermes-ը, Kenzo-ն, Dolce&Gabbana-ն, Yves Saint Laurent-ը: Նա հայտնվել է ամենահայտնի ամսագրերի շապիկներին, նկարահանվել է հեղինակավոր Pirelli էրոտիկ օրացույցի համար:
Նատալյա Վոդյանովան
Ի դեպ, երեք երեխայի մայր Նատալյա Վոդյանովան հայտնվել է նաեւ Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակում, ճիշտ է` աղջկան բաժին է հասել միայն 80-րդ տեղը:
Մոդելը ֆինանսական խնդիրների պատճառով սկսել է աշխատել 11 տարեկանից: Դպրոցից հաճախ է բացակայել` այդպես էլ չավարտելով ուսումը: 15 տարեկանից մոդելային գործակալությունների հետ աշխատող գեղեցկուհուն ցուցադրություններից մեկի ժամանակ նկատում են եւ միանգամից առաջարկում աշխատել Փարիզում:
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` Vogue
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: