Նարբե Պողոսյանի ու Աստղիկ Ալավերդյանի համար տոնական օրերն առանձնահատուկ են այն հանգամանքով, որ Սուրբ Ծնունդին՝ հունվարի 6-ին, Նարբեն նշում է նաեւ իր ծննդյան տարեդարձը։ Թեպետ այս տարի խնջույք չեն արել, բայց նա սիրում է այդ օրը.«Քանի որ արդեն աշխատանքի էի անցել, հատուկ ոչինչ չենք արել ու լիարժեք չենք նշել, իսկ Նոր տարին դիմավորել ենք մեր ընկերոջ տանը՝ ընդհանուր ընկերների հետ»,- BRAVO.am-ին ասել է հոբելյարը։
Աստղիկ Ալավերդյանը եւ Նարբե Պողոսյանը` Մոնթեի հետ
Դերասան-ամուսինների մեկուկես տարեկան որդին ստացել է ծնողների պատրաստած նվերներն ու երջանկացել:).«Մոնթեի երկրորդ Ամանորն էր, նա հետաքրքրությամբ ուսումնասիրում էր տոնածառը, լույսերն ու խաղալիքները։ Մեզ համար էլ հետաքրքիր էր հետեւել նրա ռեակցիային»։
Նարբեն եւ Մոնթեն
Մասնագիտությամբ ռեժիսոր Նարբեն այժմ աշխատում է կադրից դուրս. զբաղվում է կորպորատիվ միջոցառումների կազմակերպմամբ. «Այս աշխատանքը սիրում եմ, տարեցտարի նոր հաջողությունների եմ հասնում։ Այժմ փորձում եմ սահմաններն ընդլայնել դեպի այլ երկրներ։ Բիզնեսը մասնագիտություն չէ, պետք է հոտառություն ունենալ: Oրինակ` ես դերասան եմ, բայց չեմ կարողանում թամադայություն անել, դրա շնորհքը չունեմ ու չեմ անում։ Մինչ այս ոլորտը հեռուստատեսությունում էլ իմ ծրագրերի պրոդյուսերն եմ եղել, կազմակերպել եմ ողջ ընթացքը, այնուհետեւ աշխատանքս ընդլայնել, եւ այդ առումով բիզնեսն ինձ համար նորություն չէր»։
Նարբեն եւ Մոնթեն
Ինչպես նա, այնպես էլ կինը հեռուստատեսային աշխատանքին վերադառնալու ցանկություն ունեն.«Երկուսս էլ կարոտել ենք, կարծում եմ՝ տարվա երկրորդ կեսին կլինենք եթերում։ Քանի որ պատասխանատու եմ, չեմ կարող կիսատ աշխատել. նկարահանումները շատ ժամանակ են խլում, եւ երբ զգամ, որ հասցնում եմ, նոր նախագիծս կսկսեմ։ Աստղիկն էլ մեր բալիկի խնամքով է զբաղվում։ Միասին վայելում ենք մեր առաջնեկի յուրաքանչյուր քայլը, ամեն ինչ նորություն է, մի քիչ ընտելանանք, հետո կմտածենք երկրորդ երեխայի մասին»։
BRAVO.am
Լուսանկարները՝ Նարբեի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: