Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանն օգոստոսին BRAVO.am-ին պատմել էին, որ սեպտեմբերի 1-ին ծնված իրենց առաջնեկի 1-ամյակը որոշել են առանձնահատուկ նշել: Նրանք նախապես որոշել էին մեկնել Հունաստան, սակայն չհասցնելով ստանալ վիզա, նախընտրել են մեկնել Նարբեի ծննդավայր Իրան:
Աստղիկն ու Նարբեն` Մոնթեի հետ
“Մայրս ուրախացել էր, որ իր մոտ ենք նշելու: Օդանավում Մոնթեն իրեն լավ էր զգում, մեզ համար շատ հետաքրքիր էր նրա դեմքի արտահայտությունը, վայրէջքի ընթացքում զարմացած շուրջն էր նայում: Շատ հաճելի էր, որ օդանավակայանում մոտենում ու ողջունում էին՝ իմանալով, որ մեկնում ենք երեխայի ծնունդը նշելու: Մեկ շաբաթվա ընթացքում հանդիպեցինք այնտեղ ապրող բարեկամներիս, չնայած` Աստղիկը բոլորին ճանաչում էր, քանի որ միասին որոշ ժամանակ ապրել ենք Թեհրանում”,-ասել է Նարբեն:
Ինչպես նախատեսել էին դերասան-ամուսինները, առաջին տարեդարձին իրականացրել են նաեւ փոքրիկի ատամհատիկը: Մինչ Նարբեն կհայտներ, թե ինչ մասնագիտություն է ընտրել որդին, պատմել է նախապատմությունը.“Երբ Մոնթեն ծնվեց, առաջինը ես գրկելով, ասացի՝ իմ նախագահ տղեն եկավ: Հիմա էլ, երբ նա լացում է, գրկում ու ասում եմ՝ իմ նախագահ տղեն չի լացում, նա էլ հանգստանում ու լռում է: Երբ Աստղիկը բացեց թուղթը, ասաց, որ չեմ հավատա… Ես էլ մտածում էի` գրված է դերասան, բայց պարզվեց՝ նախագահ:)”:
Նարբեի եւ Աստղիկի որդու ատամհատիկին
Ռեժիսոր-դերասանն արդեն պլանավորում է, թե ինչպես է նշելու որդու երկրորդ տարեդարձը. “Ես ու Աստղը ցանկանում ենք հաջորդ տարի այդ օրը նրան մկրտել: Մի քանի գաղափար ունենք, տեսնենք, թե ինչպես կկազմակերպենք”:
Խոսելով հեռուստաեթեր վերադառնալու մասին՝ ամուսինները հայտնել են, որ ցանկություն կա, սակայն այս պահին նոր նախագիծ չունեն.“Երկուսիս համար հեռուստատեսությունը սիրելի ու հարազատ է, խրոնիկ հիվանդության պես է, բայց իմ ժամանակի մեծ մասը ծախսում եմ մեր հիմնած ընկերության կողմից կազմակերպվող կորպորատիվ միջոցառումների վրա”:
Նարբեի եւ Աստղիկի որդու 1-ամյակին
Ի դեպ, Նարբեն բացի Երեւանում իր բիզնեսով զբաղվելուց, նաեւ Թեհրանում բիզնես սկսելու մտադրություն ունի.“Ես ոչինչ չէի պլանավորել, ինքնաթիռում մտքումս բիզնեսի գաղափարը ծագեց, հենց հաջորդ առավոտյան սկսեցի նախապատրաստվել ու հետաքրքրվել: Կարծում եմ՝ մոտ ապագայում կիրականացնեմ”:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Նարբե Պողոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: