×


Նարեկ Բավեյանի որդու գունեղ 1-ամյակն ու ատամհատիկը

Երգիչ, «Դոմինո» սիթքոմի դերասան Նարեկ Բավեյանն ու բալետի պարուհի Քրիստինա Սարգսյանը մեկ տարի է` վայելում են ծնողներ լինելու բերկրանքը: Նրանց ընտանիքում երեկ տոնական մթնոլորտ է տիրել. փոքրիկ Մարկի առաջին տարեդարձը նշել են երեւանյան ռեստորաններից մեկում, իսկ հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը: 

Նարեկ Բավեյանի եւ Քրիստինա Սարգսյանի որդու 1-ամյակին


Ինչպես մեզ հետ զրույցում ասել է Նարեկը, խնջույքին ներկա են եղել հարազատներն ու մտերիմները՝ իրենց բալիկների հետ: Մարկը մեծահասակների խնջույքների ժամանակ կաշկանդվում է, իսկ իր տարեդարձին ուրախացել է իրեն շնորհավորելու եկած մեծերի եւ փոքրիկների հետ.«Մեր գործընկերներն ու խաղընկերները ներկա չէին: Այդպես էինք  որոշել: Եթե հրավիրեինք, կստացվեր մեծ տարեդարձ, իսկ մենք ցանկանում էինք այն նշել ավելի նեղ միջավայրում: Ամբողջ օրը տղաս մեզ բարձր տրամադրություն հաղորդեց»:

Փոքրիկի ծնունդը շատ բան է փոխել զույգի կյանում, անգամ՝ բնավորության որոշ գծեր: Քրիստինայի խոսքով` հիմա ավելի համբերատար է դարձել, ավելի եռանդուն, ուշադրությունն ու պատասխանատվության զգացումն էլ կրկնապատկվել է: Խոսելով նվերներից՝ պարուհին ասել է, որ դրանք բազմազան են՝ հագուստ, խաղալիք, ոսկյա զարդեր եւ այլն:

Նարեկ Բավեյանի եւ Քրիստինա Սարգսյանի որդու 1-ամյակին


Նախապատրաստական աշխատանքներով ծնողները միասին են զբաղվել: Տորթի ընտրությունը, սակայն, Քրիստինայինն է եղել.«Սիրում եմ երաժշտական արկղերը: Որոշեցի, որ տորթն էլ այդ տեսքով կլինի: Արդյունքում ե՛ւ երաժշտական, ե՛ւ մանկական ստացվեց»,-ասել է նա եւ հավելել, որ մոմերը փչելիս Նարեկի հետ նույն երազանքն են մտապահել` Մարկը լինի առողջ եւ լավ մարդ մեծանա:

Նարեկ Բավեյանը՝ որդու հետ


Ատամհատիկի արարողությանը տղան ընտրել է ռեժիսորի մասնագիտությունը: Թե՛ հայրիկը, թե՛ մայրիկը հավատացած են, որ բոլոր նախադրյալները կան:): Պարուհին նշել է՝ արդեն իսկ նկատելի են Մարկի դերասանական արտահայտիչ խաղը, դեմքի տպավորիչ միմիկաներն եւ սերը երաժշտության հանդեպ.«Ուրախ եմ, որ որդիս այդ մասնագիտություն ընտրեց: Առհասարակ, կարծում եմ, որ երեխային պետք չէ պարտադրել ընտրության հարցում: Պետք է նկատել նրա նախասիրությունները, ուղղորդել ու զարգացնել»,-հավելել է Նարեկը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW