×


Նարինե Պետրոսյանի նոր դերերն ու ծովափնյա հանգիստն ընտանիքի հետ

Նարինե Պետրոսյանի մասնակցությամբ սերիալները, հեռուստանախագծերը, գեղարվեստական ֆիլմերը շատ են: Այսօր էլ Դրամատիկական թատրոնի դերասանուհին շարունակում է նկարահանվել եւ խաղալ թատրոնում: Աշնանը՝ սեպտեմբերի 27-ին, կկայանա նրա մասնակցությամբ եւս մեկ ֆիլմի պրեմիերա:

«Ֆիլմը կոչվում է՝ «Նրա մասին, կամ թե ինչպես նա չվախեցավ արջից»: Ռեժիսորներն են՝ Արսեն Ազատյանն ու Նարինե Մկրտչյանը: Փառատոնային ֆիլմ է Գյումրիում ռուս զինվորի կողմից կատարված ոճրագործության մասին: Մարմնավորում եմ հայ կնոջ, ում ամուսինը մասնակցում է բողոքի ակցիաների: Նա չի կարողանում անհաղորդ մնալ այն ամենին, ինչ կատարվում է իր ամուսնու հետ: Հասկանալով, որ նրա հետ կարող է վատ բան պատահել, ամեն կերպ փորձում է ետ պահել: Նվիրված հայ կնոջ կերպար եմ մարմնավորում»,-BRAVO.am-ին պատմել է նա:

Նարինե Պետրոսյանը


Երկարատեւ սերիալներում Նարինեն տեւական ժամանակ չի նկարահանվում, թեեւ գործնական առաջարկներ շատ է ստացել: Իր խոսքով` առայժմ դրանցում նկարահանվելու ցանկություն եւ ժամանակ էլ չունի: Մի քանի սերիայից բաղկացած հեռուստանախագծերում, սակայն, համաձայնել է հանդես գալ:

Այս պահին Հանրայինի եթերում հեռարձակվում է նախորդ աշնանը նկարահանված «Հանդիպման վայր» հեռուստաֆիլմը, որի ռեժիսորը Արշալույս Հարությունյանն է: Դերասանուհու խոսքերով`համաձայնել է նկարահանվել, քանի որ կինոյի պրոֆեսիոնալների հետ պետք է աշխատեր:

«Գարնանը տեղի ունեցավ «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերան, որտեղ եւս նկարահանվել եմ: Զբաղված եմ նաեւ թատրոնի ներակայացումների աշխատանքներով: Սեպտեմբերից Հրաչյա Հարությունյանի նոր ներկայացման փորձերն են սկսվելու: Չեմ բացառում, որ կրկին կնկարահանվեմ բազմասերիանոց սերիալներում, պարզապես այս շրջանում  զբաղվածությունս շատ է, ժամանակ չունեմ: Միգուցե լավ, պրոֆեսիոնալ թիմ լինի, եւ շատ-շատ հարցեր ինձ բավարարեն, ցանկություն ունենամ նկարահանվելու»,-նշել է Նարինեն:

Նարինե Պետրոսյանի ընտանիքը


Դերասանուհուց հետաքրքրվել ենք նաեւ, թե ինչպես է անցկացրել ամառային արձակուրդը: Նա մանրամասնել չցանկացավ՝ նշելով միայն, որ ընտանիքի հետ ծովափնյա հանգիստ է վայելել:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Վիգեն Մնոյանի եւ Նարինեի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին