“Չամիչ” երգի տեսահոլովակից հետո Նորոն նախատեսում է երկրպագուներին ներկայացնել “Ամենալավ հարսանիք”-ը: Այսպես է կոչվում երգչի նոր երգը, որի տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է գարնանը: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ առաջին ցուցադրությունն, ամենայն հավանականությամբ, կլինի մարտի 8-ին:
Նորոն
“Ամենալավ հարսանիք”-ի խոսքերի հեղինակը Սվետլանա Բոսնոյանն է, իսկ երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը.“Գործիքավորումն իրականացրել է “Artur & Bina” փրոդաքշնը, որն այսուհետեւ կզբաղվի իմ երգերի պրոդյուսինգով”,-ասել է Նորոն` հավելելով, որ նոր տեսահոլովակում հնարավոր է հանդես գա հենց փեսայի դերում:
Ամերիկաբնակ երգիչը ցանկություն ունի մենահամերգով հանդես գալ ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ հայրենիքում. “Քանի որ առաջինն է լինելու, ցանկանում եմ սկսել Հայաստանից”,-նշել է նա` հույս հայտնելով Երեւան այցելել աշնանը:
Նորոյի եւ Արմինայի պսակադրությանը
Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտն ու Ռուբեն Մաթեւոսյանի սանն այս տարի նախատեսում է երեք տեսահոլովակ նկարահանել եւ նոր ձայնասկավառակ թողարկել.“Գուցե որոշ ժամանակ անց այլեւս չերգեմ ռեստորանում. որքան էլ այդ աշխատանքն ինձ հարազատ ու սիրելի է, բայց իմ նպատակը բեմն է, համերգներն ու շրջագայությունները”:
Մինչ Նորոն կներկայացնի “Ամենալավ հարսանիքը”, առաջարկում ենք կարդալ նրա հարսանիքին մեր անդրադարձն ու դիտել հարսանեկան լուսանկարները:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Նորոյի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: