Երիտասարդ դերասանուհի Էվելինա Շահիրյանը շատ ակտիվ է սոցցանցերում եւ փորձում է հետ չմնալ թրենդներից։ Դրանից մեկը նա իրականացրել է իր տատիկի՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Էվելինա Շահիրյանի հետ։
Նա «Նորմա՞լ է, թե՞ նորմալ չէ» սկզբունքով տատիկին տարբեր հարցեր է տվել ու ստացել դրանց պատասխանները։ Այդպիսով՝ ավագ Էվելինա Շահիրյանն աննորմալ է համարում, որ կինը կարող է տնից հաճախ չխնամված դուրս գալ, տղամարդու հետ սրճարան գնալիս փակել հաշիվը, կամ մի քանի անգամ տարբեր տեղերում երեւալուց հետո աստղայինով տարվել։
Իսկ ահա մյուս կողմից դերասանուհու համար բնական է 80 եւ ավելի տարիքում գեղեցիկ լինել, հումորով նշել է, որ նորմալ է զանգահարել թոռնուհուն եւ անգամ չհարցնել, թե նա ինչպես է, բայց փոխարենը ցանկանալ ծոռնիկին տեսնել։ Շահիրյանը նաեւ բնական է համարում, որ թոռներից ամենաշատը նախ Արման Մարգարյանին է սիրում, հետո նոր՝ Էվելինա Շահիրյանին։
«Փաստորեն խոստովանեց»,- ասում է թոռնուհին, իսկ տատիկը պատասխանում. «Որովհետեւ Արմանն առաջնեկն է, ցավդ տանեմ։ Դու չկայիր այն ժամանակ, երբ Արմանը կար»։
View this post on Instagram
Դերասանուհիների հմայքը, հումորն ու գեղեցկությունը բառերով փոխանցել հնարավոր չէ, դրանք ավելի լավ է փոխանցում տեսանյութը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: