Ժամեր առաջ կայացել է Նունե Եսայանի մամուլի ասուլիսը, որի շրջանակում երգչուհին խոսել է Ստամբուլում անցկացրած օրերի, համերգի, “Հուրիեթ” թերթին տված հարցազրույցի եւ դրան հայկական լրատվամիջոցների արձագանքի մասին:
Նունե Եսայանը խոսել է Ստամբուլում կայացած համերգի մասին
Ասուլիսին ներկա են եղել նաեւ երգչուհու ընկերները` Արթուր Իսպիրյանը, ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը, սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Լրագրողների հետ Նունե Եսայանի զրույցի հիմնական հատվածը ներկայացնում ենք ստորեւ՝ առանց մեկնաբանությունների:
Հրանտ Դինքի երազանքի մասին
Տարիներ առաջ Հրանտ Դինքը եղավ Հայաստանում, մենք հանդիպեցինք, եւ նպատակ կար “Ակոս” թերթի կողմից, որպեսզի ես մեկնեի Ստամբուլ եւ տեղի մարզադաշտում մեծ համերգ ունենայի, որը, ցավոք, պարզ պատճառով չկայացավ: Մարտ ամսին ես կրկին հրավեր ստացա հայ համայնքի կողմից, որ մայիսին մեկնեմ համերգի: Սիրով համաձայնեցի, իմ նվագախմբի հետ միասին մեկնեցինք, հրաշալի դիմավորեցին, հյուրասիրեցին, հրաշալի համերգ տեղի ունեցավ, որը խորհուրդ կտամ համացանցում դիտել ու պատկերացում կազմել:
“Կարծում եմ, որ արվեստը հզոր ուժ է”.Նունե Եսայան
Այցելել եմ հայկական եկեղեցի, դպրոց, վարժարան, հանդիպել եմ հայ մանուկների, երիտասարդների հետ: Նվագախմբի հետ այցելել ենք Հրանտ Դինքի գերեզմանին, հանդիպել եմ իր կնոջը, որը համերգից հետո լալիս էր, բայց նաեւ ասաց` ուրախ է, որ ամուսնու երազանքը կատարվեց: Ի զարմանս ինձ, այնտեղ հիանալի հայություն կա, մոտ 30-ից ավելի գործող եկեղեցի կա, ամենօրյա գործող դպրոցներ: Ես եղել եմ Սփյուռքի հայաշատ գրեթե բոլոր գաղութներում, մեկ-երկու եկեղեցի է եղել այդ քաղաքներում կամ մեկ դպրոց, որը միայն շաբաթ կամ կիրակի օրերին է գործել:
“Եթե հիմա էլի հրավեր լինի, հենց վաղը կգնամ”.Նունե Եսայան
Խորհուրդ կտամ, որ իմ կոլեգաներն էլ այցելեն, որովհետեւ այնտեղի հայերն այնքան կարոտ են հայ երգին, արվեստին: Եթե հիմա էլի հրավեր լինի, հենց վաղը կարող եմ գնալ: Իհարկե, հրավերը կա. համերգից հետո ասացին, որ անընդհատ պետք է հրավիրեն, ես խորհուրդ տվեցի ոչ միայն ինձ, այլ նաեւ իմ կոլեգաներին հրավիրել:
“Սա նաեւ իմ վիրավորանքն է”. Արթուր Իսպիրյան
“Երգել եմ Վանա ծովի մասի, Կիլիկիայի, Կարսի, Մուշի, Սասունի, Գետաշենի մասին”.Նունե Եսայան
Համերգային 2000 տեղանոց դահլիճի տոմսերը սպառվել էին մոտ 15 օր առաջ: Իրենք շատ զգույշ էին վերաբերվում ծրագրին, բայց ես որոշեցի չհրաժարվել իմ ռեպերտուարից եւ դրանով մեկնեցի այնտեղ: Շատ համարձակ քայլ էր, բայց ես հասկացա` եթե գնում եմ, ուրեմն պետք է առանց զիջումների գնամ: Երգել եմ Վանա ծովի մասին, երգել եմ Կիլիկիայի մասին, երգել եմ Կարս, Մուշ, Սասուն, Գետաշեն, “Արդյոք ովքեր են”… Չգիտես ինչու, ոգեւորվել էի, որոշել էի, որ հենց այդ երգերը պետք է լինեն: Վերջում բոլորը ոգեւորված բեմ բարձրացան, գոռում էին` “Հայ ենք մենք”: Համերգն այնպես անցավ, որ վերջին տարիներին, անկեղծ ասած, նման համերգ չեմ ունեցել:
Թուրքիայում երգչուհին հայրենասիրական երգեր է երգել
Նունե Եսայանը` “Հուրիեթ”-ին տված հարցազրույցի մասին. “Ես ավելի կոպիտ եմ խոսել”
Համերգից մեկ օր առաջ հանդիպել եմ թուրքական “Հուրիեթ”-ի լրագրողի հետ, որը հայ էր: Ես շատ լավ գիտեի` ուր եմ գնում, խոսքերս էլ չափված-ձեւված պետք է լինեին: Մենք հանդիպեցինք, խոսեցինք...Պատկերացրեք, որ շատ մեղմ է գրել. ես ավելի կոպիտ եմ խոսել: Առաջինը հարցրեց սահմանների փակ լինելու մասին իմ կարծիքը: Ինչպես որ գրված էր, այո, ես համարում եմ` սահմանները քաղաքականորեն փակ են, բայց մեր սրտերը բաց են, եւ արվեստը սահմաններ չի ճանաչում: Ես արվեստագետ եմ, երբ ասում եմ մեր, նկատի ունեմ արվեստագետներին: Այսօր էլ կարող եմ ասել, որ արվեստագետի սիրտը բոլորի առջեւ բաց է: Հոդվածում չի ասվում, որ հայի սիրտը բացված է թուրքի առաջ: Եթե լրագրողը կարող է իր ենթադրությունն անել ինչ-որ բանի վերաբերյալ ու գրել, նրան պետք է խմբագրությունն անմիջապես գործից հանի:
Հրանտ Մովսիսյանն ու Մարիաննա Մխիթարյանը
“Ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար”. Նունե Եսայան
Թուրք արտիստի հետ համագործակցելու հարցին պատասխանել եմ` այո, միմիայն մեր խաղաղ ապագայի երգը կերգենք միասին, որը կլինի ճշմարտության հաղթանակի երգը, ինչը գրվել է թուրքական թերթում: Այնպես որ, ես շատ լավ գիտեմ` ինչ եմ խոսել, պատասխանատում եմ իմ խոսքերի համար:
Պոլսահայերի վրդովմունքը շատ մեծ էր, մենք հաջորդ օրն իմացանք... Շատ վրդովված էին, որ իրենց թուրք են անվանել, կապվել են տվյալ լրատվամիջոցի հետ: “Ակոս”-ն էլ պետք է անդրադառնա այս թեմային:
“Եթե հիմա էլի հրավեր լինի, հենց վաղը ես կգնամ”. Նունեն Եսայան
Նունե Եսայանը` BRAVO.am-ի հետ զրույցում նշած “գրողները պատժվելու են” արտահայտության մասին
Յուրաքանչյուր մարդ, երբ լսում է վատ բան իր մասին, սկզբում ոգեւորվում, բռնկվում է: Սա արդեն որերորդ դեպքն է, երբ ես որոշում եմ, որ պատժելու եմ, բայց այս անգամ էլ կներեմ: Ես զրուցել եմ իմ իրավաբանի հետ, եւ մենք որոշեցինք, որ այս անգամ էլ կներեմ:
Լրագրողի` “Նունեն 13.000-ով իր սիրտը բացում է թուրքի առջեւ, բա որ 50000 տային” արտահայտությունը Միացյալ Նահանգներում սեքսուալ կորակվեր, ինչը լրագրողական կոպիտ խախտում է: Ես իմ արարքների համար պատասխանատու եմ, իմ խղճի առաջ մաքուր եմ, իմ վրդովմունքն այնքան չէ, ինչքան պոլսահայերինը: Նրանց կողմից էլ էր համարձակ քայլ նման մեծ համերգ կազմակերպելը, եւ մյուս օրը ոմն հայ նման բան գրի… Միայն արհամարհելով կարելի է պատժել մեկին, նամանավանդ քեզնից ցածր մեկին:
Հրանտ Մովսիսյանը, Արթուր Իսպիրյանը, Նունե Եսայանը եւ Արմեն Մուրադյանը
Նունե Եսայանը Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունից հատված է ընթերցել
“Ուրիշ է քո հատուցման ուղին, քեզ կյանքի ուրիշ ճամփա է տրված, դու պիտի վրեժ առնես ապրելով, ապրելով համառ, հազարապատիկ, ավերումի դեմ` քո ստեղծելով, ավեր Վանի դեմ` քո Երեւանով, աքսորների դեմ` խուլ անապատից նորից տուն դարձող քո քարավանով, դու պիտի ապրես այսպես, սրանով... Հանճարիդ լույսը աշխարհին տանող քո սեգ Սարյանով, Խաչատրյանով…”:
Արթուր Իսպիրյանն ու Հրանտ Մովսիսյանը` Նունե Եսայանի համերգի մասին
“Նունեին վաղուց եմ ճանաչում: Այդ վիրավորանքը նաեւ իմ վիրավորանքն է: Իր նման հայրենասեր, ընտանիքասեր ու ծնողասեր անձնավորության հասցեին նման բաներ ասել չի կարելի, այն էլ այն դեպքում, երբ նա շատ բան է արել հայկական երաժշտության համար: Թուրքիայում համերգ ունենալ եւ երգել ազգագրական երգեր, արդեն ամեն ինչ ասում է”,-BRAVO.am-ին ասել է Արթուր Իսպիրյանը:
“Լրագրողական էթիկայի խախտում է եղել, կապ չունի դա Նունեն կլինի, թե այլ մեկը: Նա հայրենասիրական երգեր է հնչեցրել Ստամբուլում, դա ուրախություն է”,- մեզ հետ զրույցում ասել է ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: