«Հատուկ բաժին»` ահա այս խորագիրն ունի նոր ֆիլմաշարը, որը դեկտեմբերի 14-ից կցուցադրվի Առաջին ալիքի եթերում: Դետեկտիվ ժանրում նկարահանված 16 մասից բաղկացած ֆիլմի գործող անձինք ոստիկանության համակարգում ստեղծված օպերատիվ-քրեագիտական հատուկ բաժնի աշխատակիցներն են, իսկ սյուժեի հիմքում` առավել բարդ, ծանրագույն եւ հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունները:
Շանթ Հովհաննիսյանը` «Հատուկ բաժին» ֆիլմաշարի նկարահանումներին
Ֆիլմաշարում նկարահանվել են Շանթ Հովհաննիսյանը, Մարիամ Դավթյանը, Բաբկեն Չոբանյանը, Սեպուհ Ապիկյանը, Վաչե Երիցյանը, Ալեքսանդր Բադալյանը եւ այլք: Ռեժիսորներն են Էդգար Բաղդասարյանը եւ Արեն Մալաքյանը:
Մարիամ Դավթյանը` «Հատուկ բաժին» ֆիլմաշարի նկարահանումներին
Նորագույն տեխնիկական եւ լաբորատոր սարքավորումներով համալրված բաժինը հնարավորություն ունի կատարելու ցանկացած քրեագիտական հետազոտություն: Բաժնում աշխատում են համակարգի լավագույն մասնագետները, որոնք իրենց գործի նվիրյալներ են:
«Հատուկ բաժին» ֆիլմաշարի նկարահանումներին
«Հատուկ բաժին»-ը Առաջին ալիքի եթերում կլինի երկուշաբթիից հինգշաբթի՝ յուրաքանչյուր օր ներկայացնելով երկուական սերիա, որոնք կազմում են մեկ ամբողջական պատմություն:
Տեքստը եւ լուսանկարները տրամադրել է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: