×


Շողեր Գրիգորյանն՝ ամուսնու հետ

Շողեր Գրիգորյանի նոր ֆոտոշարքն ու ընտանեկան հարցերը

Շողեր Գրիգորյանը նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին: Ամուսնությունից հետո Մոսկվայում բնակություն հաստատած դերասանուհին մեզ հետ զրույցում պատմել է, թե ինչ առիթով էր լուսանկարահանումը, նաեւ խոսել է ընտանիքի մասին:

«Ֆոտոշարքն արեցինք լուսանկարիչ ընկերուհուս առաջարկով: Օգտվեցինք Մոսկվայի հազվադեպ աշնանային եղանակից, որոշեցինք թեթեւ խաղալ արեւի հետ եւ ֆոտոշարք ունենալ»,-նշել է նա:

Շողեր Գրիգորյանը


Շողերը վստահ է՝ միայն երկու բալիկ ունենալուց հետո է կինը դառնում մայր. «Առաջինի ժամանակ ամեն ինչ դասագրքային է լինում, իսկ երկրորդի ժամանակ այդ ամենը ոչ միայն գիտես, այլեւ թեթեւ ես նայում շատ հարցերի, նախ` ժամանակ էլ չես ունենում խորանալու, եւ հետո` այդ ամենով անցել ես, ունես փորձառություն»:

Նրա կարծիքով` երեխայի համար եւս կարեւոր է քույր-եղբայր ունենալը.«Ոչ միայն քեզ է թվում, որ աշխարհն առաջնեկի շուրջ է պտտվում, այլեւ երեխան էլ է նույն կերպ մտածում: Իսկ այժմ նա գիտի, որ ծնողների սերը կիսում են հավասարաչափ: Անընդհատ ինձ բռնացնում եմ այն մտքի վրա՝ արդյոք կուզեի հետ տալ ժամանակը, եւ լիներ այն շրջանը, որ աշխատում էի թատրոնում, խաղում էի... Բայց հասկանում եմ, որ ոչ մի շրջան չէր կարող փոխարինել սրան, շատ ուրախ եմ, որ վայելում եմ նրանց, տեսնում եմ նրանց մեծանալը»:

Շողեր Գրիգորյանը


Դերասանուհին ասել է, որ բալիկները շատ տարբեր են միմյանցից.«Հետաքրքիր է, որ նրանք ծնվել են նույն միջավայրում, նույն ծնողներից, բայց լրիվ տարբեր մարդիկ են: Սամուէլը շատ նման է ինձ՝ թե արտաքնապես, թե տեսակով, դրա համար շատ չեմ կարողանում ջղայնանալ չարաճճիությունների վրա: Նա բացարձակապես տարբերվում է ռուս երեխաներից, որոնց ավելի հեշտ է ուղղորդել, հատուկ կամք չունեն, իսկ, օրինակ, տղաս շատ է տարբերվում իր կամքով եւ այլն: Մյուս կողմից էլ մտածում եմ՝ ինչպես առանց իր տեսակը կոտրելու դաստիարակեմ»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Հռիփսիմե Սիմոնյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին