×


Գրիշա Աղախանյանի եւ Շողեր Թովմասյանի հանգիստը Հունաստանում

Շողեր Թովմասյանն ու Գրիշա Աղախանյանն այս տարվա իրենց ընտանեկան հանգիստն անցկացրել են Հունաստանում: Ճամփորդության լուսանկարները դերասանուհին տրամադրել է BRAVO.am-ին եւ մանրամասներ պատմել:

Շողեր Թովմասյանը


Մինչ հանգստի մեկնելը, զույգը նշել է որդու` Ալեքսանդրի 4-ամյակը.«Այս տարի նա մանկական սրճարանում ուրախացավ ընկերների հետ: Մեծ խնջույք չարեցինք, քանի որ այդ օրն էր նախատեսված մեր թռիչքը»,-պատմել է Շողերը:

Գրիշա Աղախանյանը` որդու հետ

Դերասանուհու համոզմամբ` երեխայի հետ ճամփորդելիս հնարավոր չէ լիարժեք հանգստանալ.«Ամեն բան անում ես, որ նրա համար լավ լինի` չվազի, ջուրը չընկնի եւ այլն»:

Շողեր Թովմասյանը

Լողալուց եւ արեւայրուք ընդունելուց բացի, Շողերի խոսքով, իրենց օրերը Հունաստանում լի են եղել վազվզոցով, իսկ արտառոց դեպքեր, բարեբախտաբար, չեն գրանցվել:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին