×


Շուշաննա Թովմասյանը` նոր սերիալի գլխավոր հերոսուհի

“Դժվար ապրուստ” սերիալից հետո Շուշաննա Թովմասյանին հեռուստադիտողը տեսավ “Տնփեսա” սիթքոմում, հետո դերասանուհին ուժերը փորձեց թատրոնում` խաղալով ներկայացման մեջ, օրերս էլ տեղի ունեցավ տեսահոլովակի պրեմիերա, որի հերոսուհին հենց նա է: Շուշաննան այսօր եւս երկրպագուների համար լավ նորություն ունի, որի մասին առաջինը պատմել է BRAVO.am-ին:

Շուշաննա Թովմասյանը


Ավելի քան 3 տարի անց դերասանուհուն դարձյալ կտեսնենք բազմասերիանոց հեռուստանովելում: Շուշաննան հանդես կգա “Կենտրոն TV”-ի նոր` “Երանի” սերիալում, որը եթերում կլինի հաշված օրերից: Մեզ հետ զրույցում նա նշել է, որ կներկայանա գլխավոր հերոսուհու` Անիի կերպարում:

“Սոցիալական դրամա է, արտացոլում է աղքատի եւ հարուստի բախումը, որի արդյունքում առաջանում են կոնֆլիկտներ եւ փորձություններ: Հերոսուհիս համարձակ, բազմաթիվ խնդիրներ ունեցող աղքատ աղջիկ է, ով ինքնուրույն փորձում է հաղթահարել դրանք: Նկարահանումները սկսվելու են մի քանի օրից, իսկ առաջին սերիան հեռուստադիտողը կտեսնի արդեն այս ամսվա կեսերին”,-ասել է Շուշաննան:

Շուշաննա Թովմասյանը


Դերասանուհին առաջարկը ստացել է պրոդյուսեր Էդգար Ավագյանից եւ ռեժիսոր Վահե Սայանից, որոնց հետ նախկինում առիթ է ունեցել աշխատել: Նոր սերիալի սցենարի հեղինակն էլ Անահիտ Մխիթարյանն է:

Շուշաննան անկեղծորեն խոստովանել է, որ կարոտել է սերիալի նկարահանումները: Թեեւ աշխատելու է ծանրաբեռնված գրաֆիկով, դադարից հետո հետաքրքրությամբ եւ մեծ սիրով է վերադառնում դրամատիկ կերպարին: Խոսելով խաղընկերներից` նա ասել է, որ բավական պրոֆեսիոնալ դերասանական կազմ է հավաքվել, եւ հեռուստադիտողը կտեսնի ծանոթ դեմքեր:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գարիկ Գորգյանի եւ Շուշաննայի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին