×


Շուշաննա Թովմասյանը պարզաբանում է իր այսօրվա գրառումը

ՀՀ զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ իր “ֆեյսբուքյան” էջում գրառում է կատարել նաեւ Շուշաննա Թովմասյանը, որի շնորհավորանքը, սակայն, ոչ միանշանակ է ընդունվել, իսկ պատճառն օգտագործած “անմրցունակ” որակումն է:

Շուշաննա Թովմասյանը


BRAVO.am-ի հետ զրույցում “Տնփեսա” սիթքոմի դերասանուհին նշել է, որ իր գրառման իմաստը սխալ է ընկալվել.“Շատ լավ հասկանում եմ “ան” ժխտական ածանցի դերը, սակայն, անմրցունակ ասելով, նկատի եմ ունեցել մրցակցությունից դուրս: Հզոր ու կայացած բանակի տոնը շնորհավորելիս մի՞թե հակառակ բնորոշում կտայի”:

Շուշաննա Թովմասյանը


Շուշաննան նշել է, որ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար ուղղել է գրառումը, որը հետեւյալն է.“Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ: Փառք ու պատիվ բոլոր նրանց, ում մարտական ոգու շնորհիվ այսօր ունենք հզոր եւ մրցունակ բանակ”: 

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Շուշաննա Թովմասյանի “ֆեյսբուքյան” էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW