Միացյալ Նահանգներում վերջին տարիներին բնակություն հաստատած երգչուհի Շպռօտը BRAVO.am-ի հետ հարցազրույցում հերքել է սեւամորթ տղամարդուց երեխայի սպասելու լուրը, որը տարածել էին հայաստանյան լրատվամիջոցները: Նա մեզ պատմել է իր ամերիկյան առօրյայի մասին` խոսելով աշխատանքի, անձնական կյանքի եւ այլ թեմաների շուրջ: Շպռօտը կարոտում է…
Շպռօտը
Մեկ ամիս է` աշխատում եմ “Bouvardia” ռեստորանում: Մինչ այդ երգել եմ “Նոյյան տապան” ռեստորանում եւ նման վայրում աշխատելու արդեն բավարար փորձ ունեի:
Սկզբում դժվարությամբ էի հարմարվում, քանի որ փոքր բեմ էր, մարդիկ տարբեր բաներ էին ակնկալում, իսկ իմ երգացանկը այնքան էլ մեծ չէր: Բայց հարմարվեցի ու գոհ եմ:
Այս նոր աշխատանքիս հարցում աջակցել է ամերիկաբնակ երգիչ Նորոն:
Իմ երգերից կատարում եմ “Խորոզս տարան”-ը, “Շունչս շնչիդ”-ը, “Եղիր ազատ”-ը, բայց` ոչ հաճախ: Հիմնականում ռուսական ու արտասահմանյան գործեր եմ երգում. դրանց պահանջարկն ավելի մեծ է:
Շպռօտը եւ Նորոն
Կողմնակի աշխատանքով չեմ զբաղվում, որովհետեւ թե′ աշխատավարձն է բավականացնում, թե′ ազատ ժամանակ չի մնում:
Հայաստանում ինձ շատերն էին ճանաչում, միշտ բեմական կերպարով էի` տեղը տեղին: Այստեղ այս առումով թուլացած եմ:
Շատ եմ կարոտում մայրիկիս` Շուշանիկին, քրոջս` Քրիստինեին , նրա բալիկներին:
Երեւանս եմ կարոտում` իր մաքուր ու կեղտոտ բակերով, վերելակներով ու շքամուտքերով:
Այստեղ լավ եմ զգում, միայն կարոտն է տանջում: Կարոտում եմ մեր քաղաքի ջերմ մարդկանց: Ամերիկան, ճիշտ է, օրենքի երկիր է, ազատ ես, բայց այստեղ մարդիկ սառն են:
Շպռօտը
Ամերիկահայերի մեջ էլ կան սառը մարդիկ, չեմ ուզում ես էլ այդպիսին դառնալ:
Անձնական կյանքումս փոփոխություն չկա. հերքում եմ իմ մասին տարածված սուտ լուրերը:
Ապրում եմ կատվիս` Թոմի հետ:
Նոր տարին եւ Սուրբ ծնունդը դիմավորելու եմ Սակրամենտոյում: Աշխատանքիս բերումով այնտեղ պիտի երգեմ:
Այս տոնն ինձ համար տխուր է անցնում, քանի որ մենակ եմ: Մեկ-մեկ ցանկություն եմ ունենում տարբեր կերակրատեսակներ պատրաստել, բայց հետո չի ստացվում:
Շպռօտը
Ցանկություն ունեմ գալ Հայաստան, բայց չի ստացվում, անընդհատ հետաձգվում է:
Վերջնական չեմ վերադառնա. բնույթով այնպիսին չեմ, որ մի տեղ մնամ:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, “Eluni Photographi”-ի եւ Շպռօտի “ֆեյսբուքյան” էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: