×


Շպռօտը կիսով չափ սափրել է գլուխը :)

Շպռօտի ամերիկյան կենսակերպին BRAVO.am-ն անդրադարձել է նախորդ տարեվերջին: Երգչուհին մեզ հետ զրույցում պատմել էր, որ Միացյալ Նահանգներում ապրում է կատվի` Թոմիի հետ, անձնական կյանքում փոփոխություն չկա, աշխատում է  “Bouvardia” ռեստորանում եւ կարոտում է Երեւանը, մայրիկին ու ընկերներին:

Շպռոտը նոր սանրվածք ունի


Անի Թովմասյանը նաեւ ասել էր, որ Հայաստանում միշտ բեմական կերպարով է եղել` տեղը տեղին, իսկ օվկիանոսից այն կողմ այդ առումով իրեն թուլացած է զգում: Շպռօտի զգացողություններն, ամենայն հավանականությամբ, փոխվել են, բայց մինչ դա կպարզենք, նշենք ակնհայտը. առաջվանը չէ էպոտաժային երգչուհու սանրվածքը:):

Շպռոտը նոր սանրվածք ունի


Շպռօտը հիմա պլատինե շիկահեր է: Նրա նոր սանրվածքը հեղինակել է վարսահարդար Blonzinka-ն.“Երգչուհի Մայլի Սայրուսի ոճով սափրել ենք գլխի ձախ հատվածը, ինչպես նաեւ վինտաժային “Hollywood style”-ի ալիքներ ստացել: Դիմահարդարումն արել է տաղանդավոր Սիլվիան”:

“Կբավարարվեմ այսքանով: Ուղղակի նորություն էի ուզում: Կարծում եմ` սազում է”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է երգչուհին` հավելելով, որ մեկ անգամ սափրել է ամբողջ գլուխը դեռ Հայաստանում ապրելիս:


BRAVO.am
Լուսանկարները` Շպռօտի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW