×


Ո՞վ է Անուշիկի նախկին սերը ու Մանուկի հակառակորդը :)

“Տնփեսա”-ի երկրորդ եթերաշրջանն այս երկուշաբթի մեկնարկել է: “Արմենիա” հեռուստաընկերության Հումորային նախագծում հայտնվել է նոր ու իրադարձությունների ընթացքը փոխող կերպար` Դավիթը, որին մարմնավորում է Կառլոս Մուրադյանը:

Մեկնարկել է "Տնփեսա"-ի նոր եթերաշրջանը


Սիրված սիթքոմի դերասանական կազմում հանդես գալը երիտասարդի համար մեծ հաճույք է, նշում է` առաջին անգամ է ներկայանում այս ժանրում.“Մինչ այս նկարահանվել եմ տարբեր մանրապատումներում: Մտավախություն կար, որ ինչ-որ բան այնպես չի ստացվի, բայց հավաքվեցի ու համաձայնությունս տվեցի: Խաղընկերներիս պրոֆեսիոնալիզմն ու ջերմ վերաբերմունքն ինձ շատ են օգնում նկարահանման հրապարակում”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:

Կառլոս Մուրադյանը


Խոսելով իր մարմնավորած հերոսի մասին` Կառլոս Մուրադյանը նկատել է, որ հումորային այս նախագծում դժվար է առանձնացնել միանշանակ դրական եւ բացասական կերպարներ.“Բոլորն էլ դրականի քողի ներքո են հանդես գալիս: Իսկ թե ինչու է Անուշավան պապիկը ոչ բարյացակամ վերաբերմունք  դրսեւորում տղայի ընկերոջ ընտանիքի հանդեպ, Անուշիկը փորձում “օգտագործել” Դավթին,Կորյունն ընկերոջ մոտ Մանուկին իր խորթ եղբայր ներկայացնում եւ այլ հետաքրքիր ու զավեշտալի դրվագներ, հեռուստադիտողի համար թող անակնկալ լինեն”:

Կառլոս Մուրադյանը


Նա նշել է, որ “Տնփեսա” սիթքոմում նկարահանվելուն զուգահեռ շարունակելու է թատերական գործունեությունը. խաղում է իր հիմնադրած “Ֆորում”, ինչպես նաեւ “Ագորա” թատերախմբերի ինտերակտիվ ներկայացումներում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կառլոս Մուրադյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW