Հայտնի մոդել Լետիցիա Կաստան նկարահանվել է V Magazine ամսագրի սեպտեմբերյան համարի համար: Նոր ֆոտոշարքում նրա «գործընկերոջ» դերում հանդես է եկել Կարլ Լագերֆիլդի կատուն ` Շուպետը:): Ի դեպ, վերջերս փիսիկը լուսանկարվել էր հայտնի Harpers Bazar եւ i-D ամսագրերի համար:
Լետիցիա Կաստան
Լուսանկարներում տեսնում ենք Լետիցիային մահճակալի վրա: Նրա ետեւում է Էֆյելյան աշտարակը, իսկ կողքին` Շուպետը: Լետիցիան պատմել է աշխատանքային գործընթացի մասին ու կիսվել իր տպավորություններով կատվի վերաբերյալ. «Շուպետը հիասքանչ գեղեցկություն ունի: Մեր «համագործակցությունը» բավականին հետաքրքիր ստացվեց: Մեծ փորձ էր ինձ համար»:
Լետիցիա Կաստան
Լուրեր են պտտվում, որ կատվի համար առանձին վարսահարդար է հրավիրվել: Սակայն Լետիցիան հերքում է նման լուրերն ու ասում, որ կատվի «անձի» հանդեպ առանձնահատուկ ուշադրություն չի եղել: «Բայց մեզ միեւնույն մոդելային գործակալությունն է ներկայացնում»,- ասել է մոդելը:
Ի դեպ, կատու-մոդելները այժմ բավականին հայտնի են: Դեռ փոքրուց նրանց հատուկ վարժեցնում են նկարահանումների համար: 34-ամյա մոդելը ասել է, որ վստահ է՝ Լագերֆիլդի կատվի մասին դեռ շատ ենք լսելու: «Համոզված եմ, Շուպետը հիասքանչ կարիերա կունենա»,- ասել է Կաստան:
Լետիցիա Կաստան
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Etoday


×
3,497






