×


Ո՞վ է Լիա Զախարյանի “փոքրիկ փեսացուն”

Լիա Զախարյանն “իր կանոններով խաղալուց” հետո պատրաստվում է ներկայացնել “փոքրիկ փեսացուին”: “Իմ փոքրիկ փեսացուն”` այսպես է կոչվում դերասանուհու մասնակցությամբ հերթական ֆիլմը: Հումորային, երեւակայություն ձեւավորող ֆիլմում հատվում են իրականի եւ անիրականի, մեծերի եւ փոքրերի անկանխատեսելի աշխարհները:

“Իմ փոքրիկ փեսացուն” ֆիլմի նկարահանումներին


“Ընտանեկան կատակերգություն է, որտեղ մարմնավորում եմ Սարային` բարի, անպաշտպան կենդանիներին միշտ օգնող աղջնակի: Այն “Սեպուհյան հոլդինգ”-ի հետ “Խաղ իմ կանոններով”-ից հետո հերթական համագործակցությունն է: Առաջարկը ստացել եմ ֆիլմի պրոդյուսեր եւ ռեժիսոր Սարգիս Սեպուհյանից: Ստեղծագործական կազմին եւ որոշ դերասանների ծանոթ եմ դեռ նախորդ ֆիլմից”,-Bravo.am-ին ասել է Լիան ու հավելել, որ հիմնական խաղընկերը` “փոքրիկ փեսացուն”, Անդո անունով շնիկն է:

Լիա Զախարյանը


Դերասանուհին առաջին անգամ է նկարահանվում շունիկի հետ եւ, ինչպես ինքն է նշել, բարդ էր այն առումով, որ Անդո անունով շունը վարժեցված չէր, եւ ինքն էլ չէր հասկանում նրա լեզուն :): Չնայած նկարահանման ընթացքը հետաքրքիր եւ ուրախ է անցել, Լիան չի կարողացել խուսափել “փեսացուի” ճանկերից:
Ֆիլմը, որում նկարահանվել են նաեւ Դիանա Գրիգորյանը, Արթուր Պետրոսյանը, Լիդուշիկը, Լիլիթ Թոխատյանը, Արեգ Գալոյանը եւ ուրիշներ, էկրանին կլինի սեպտեմբերի վերջին:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լիա Զախարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW