Մարինկա Խաչատրյանի՝ հարսի զգեստով լուսանկարները երեկ ներկայացրել ենք: «Փոխնակ մայրը» սերիալի դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է՝ թեեւ երկրպագուները շտապել են մտածել, թե ամուսնացել է, սակայն իրականում կադրերն արված են նկարահանման հրապարակում:
«Շանթ»-ի տոնական ծրագրի նկարահանումներին
Պարզվում է՝ հարսանեկան ինքնատիպ «իրարանցում» է սպասվում «Շանթ» հեռուստաընկերության Ամանորի ծրագրի շրջանակում, իսկ Մարինկան հարսնացուներից միայն մեկն է.«Փակագծերը չեմ ուզում շատ բացել, բայց հետաքրքիր շոու է սպասվում հեռուստադիտողին: Փեսացուս էլ Էրիկ Կարապետյանն է»:
Մարինկա Խաչատրյանը՝ «Շանթ»-ի տոնական ծրագրի նկարահանումներին
Անդրադառնալով տարբեր նկարահանումների ժամանակ ճերմակ զգեստ կրելուն՝ Մարինկան ասել է, որ իր համար արդեն սովորական է դարձել հարսի կերպարում լինելը:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ «Շանթի»


×
43,159






