Մի քանի ամիս առաջ 42-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ամուսնալուծվեց երգչի Մարկ Էնթոնիից` 7 տարի համատեղ կյանքից հետո: Նախկին ամուսիններն երկու երեխա ունեն: Թվում էր, թե Ջենին դեպրեսիայի մեջ կընկնի, անքուն գիշերներ կանցկացնի կամ էլ որոշ ժամանակով ընդհանրապես կմոռանա նոր հարաբերությունների մասին:
Ջենիֆեր Լոպեսն արդեն մի քանի ամիս է` հանդիպում է պարող Կասպեր Սմարտի հետ
Սակայն երգչուհու անձնական կյանքում տեղի ունեցած որոշ զարգացումներն այլ բան են փաստում. բաժանումից մի քանի ամիս անց Ջենին նոր սեր գտավ` ավելի երիտասարդ, ճկուն ու հավանաբար, իրեն ավելի հասկացող:): Պարող Կասպեր Սմարտը 18 տարով փոքր է Լոպեսից: Ի դեպ, նորաթուխ զույգը չի էլ փորձում թաքցնել սիրային հարաբերությունները, ավելին` Ջենիֆերն ու Կասպերը հարմար առիթը բաց չեն թողնում` հանրության առջեւ գրկախառնվելու կամ համբուրվելու:
Ջենիֆեր Լոպեսը
Լոպեսը կարծես էլ ավելի է երիտասարդացել: Հենց դա ապացուցելու համար երգչուհին կիսամերկ լուսանկարվել է նոր ֆոտոշարքում: Թե ինչքանո՞վ է գեղեցիկ Ջենիֆերի կազմվածքը, գնահատեք ինքներդ` դիտելով ստորեւ ներկայացված լուսանկարները:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` vev.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: