“Добрый вечер, добрый вечер дамы и господа’’. հենց այսպես ողջունեց Արամ MP3-ը հանդիսատեսին ու հեռուստադիտողներին “Հայսուպերսթար 5’’ նախագծի երրորդ գալա-համերգին: Արամը շարունակեց իր խոսքը` պահպանելով ռուսական ակցենտը: Հաղորդավարի տեսքը եւս անսովոր էր` 1960-ական թվականներին հատուկ սանրվածք, հագուստ, ակնոց:
Արամ MP3-ը
Այս ամենի պատճառը գալա-համերգի համար ընտրված թեման է` 1960-70-ական թվականների հայտնի հիթեր` բոլոր ժամանակների ու սերունդների համար սիրված երգերը: Երրորդ գալա-համերգի ընթացքում ժյուրիի արդեն ծանոթ կազմին` Անդրեին, Լեյլա Սարիբեկյանին, Ավետ Բարսեղյանին ու Գարիկին միացավ նաեւ երգահան Մարտին Ահարոնյանը:
Համերգի ընթացքում 9-ը մասնակիցը` Արմեն Մարդանյանը, Անահիտ Հարությունյանը, Ռիմա Ֆարսյանը, Սոնա Ռուբենյանը, Էլիզաբեթ Ադիկյանը, Երվանդ Մաթեւոսյանը, Արաքսյա Ամիրխանյանը, Արթուր Մացակյանը, Լիաննա Արոյանը, իրենց “ժամանակի մեքենայով’’ փոխադրեցին հանդիսատեսին ու հեռուստադիտողին հին, բարի ու սիրված ժամանակահատված: Նախագծի երկրպագուները միանգամից նկատեցին, որ մասնակիցների ընդհանուր կազմից բացակայում է եւս մեկը` Ջուլիետտա Սարգսյանը:
Արմեն Մարդանյանը լքեց նախագիծը
Պարզվում է` աղջկը հիվանդացել է. ախտորոշումը` թարախային անգինա: Բժշկի խորհրդով` Ջուլիետտան բաց թողեց երրորդ գալա-համերգը, ինչի շնորհիվ էլ վտանգավոր գոտում չհայտնվեց: Նա իր մասնակցությունը կշարունակի արդեն չորրորդ գալա-համերգի ընթացքում:
Նախագիծը լքողի մասին. Արամ MP3-ը հարցրեց մասնակիցների կարծիքն իրենց կատարումների վերաբերյալ եւ խնդրեց նշել ամենաթույլ ելույթը: “Ընդհանուր առմամբ լավ էր, ոչինչ’’,-իր ելույթն այսպես որակեց Ռիման` այնուամենայնիվ որպես ամենաթուլ կատարում նշեց իրենը: Անահիտը գոհ էր իր, դժգոհ` Արմինեի ելույթից: Լիաննան դիտեց իր ելույթն ու հասկացավ, թե ինչի վրա պետք է աշխատի առաջիկայում: Այս մասնակիցն էլ Էլիզաբեթի ելույթը համարեց ամենաթույլը:
Արաքսյա Ամիրխանյանը
Սոնան համեմատեց Էլիզաբեթի նախորդ ելույթներն ու ասաց, որ հենց նրա կատարումն էր ամենաթույլը: Էլիզաբեթը մի քանի անգամ է դիտել համերգի հեռուստատեսային տարբերակը. “Պարզ է, որ թույլ կատարումն իմն էր, ցավում եմ դրա համար: Այդ թվականի երգերը քիչ ենք լսում, իմ մեջ այդ երգերը չկան, դրա համար էլ թերացա: Բոլորի դեպքում էլ թերություններ կային, բայց ես հենց իմ անունը կնշեմ”:
Մասնակիցներից Արթուրն էլ նշեց, որ երգն իրենը չէր. “Ես հանդիսատեսի աչքերով եմ դիտել: Իմ դուրն երկու համար չեկավ` Արմենինն ու Էլիզաբեթինը: Բայց ամենաթույլն Արմենն էր: Իսկ ես այդ երգը երգեցի ու նվիրեցի Էմմա հորաքրոջս: Գիտեմ, որ աշխատելու շատ տեղ ունեմ”:
Սոնա Ռուբենյանը
Երվանդը վերջին մասնակիցն էր, որն էլ ամփոփեց համերգը. “Գոհ էի ելույթիցս, նորմալ էր: Ամենաթույլը ես չէի, որպես վատ ելույթ` կնշեմ Էլիզաբեթինը’’: Արաքսյան լարված էր, որովհետեւ “կիկսեր” տեսավ իր ելույթում. “Ուզում եմ մնալ նախագծում ու ցույց տալ, որ ավելի լավ կարող եմ աշխատել: Էլիզաբեթի ելույթն եմ համարում ամենից թույլը’’: Արմենը խոստովանեց, որ իր ելույթի ընթացքում իրեն ինքնավստահությունը չհերիքեց. “Բայց ելույթս նորմալ էր: Այս անգամ չգիտեմ` ում անունը տալ, դրա համար իմ անունը կնշեմ: Իսկ ամենալավ ելույթը Սոնայինն էր”:
Արմեն Մարդանյանը լքեց նախագիծը
Ժյուրիի անդամները յուրաքանչյուր գալա-համերգից հետո կանխատեսում են կատարում, թե մասնակիցներից ով կլքի նախագիծը քվեարկության արդյունքում: Վտանգավոր գոտում հայտնվեց Էլիզաբեթը Արմեն Մարդանյանի եւ Անահիտ Հարությունյանի հետ: Ձայների նվազագույն քանակ հավաքելով` նախագիծը լքեց Արմեն Մարդանյանը: Նախագծի արդեն նախկին մասնակիցը կատարել է իր վերջին երգը “Հայսուպերսթար’’-ի շրջանակներում:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Shant TV
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: