Արտասահմանյան շոու-բիզնեսը լի է գեղեցկադեմ, հիասքանչ կազմվածքով, սեքսուալ ու գրավիչ երգչուհիներով, բայց նրանցից միայն մի քանիսն են հայտնվել բոլոր ժամանակների ամենասեքսուալ երգչուհիների ցուցակում եւ միայն մեկն է գլխավորել այն:
Շակիրան
Իսկ այդ միակն ու անկրկնելին, ամենագրավիչն ու ամենասեքսուալը լատինոամերիկացի երգչուհի Շակիրան է: 35-ամյա գեղեցկուհին գլխավորել է “Los Angeles Weekly’’ ամսագրի հրապարակած բոլոր ժամանակների ամենասեքսուալ երգչուհիների թոփ 20-ը: Հետաքրքրականն այն է, որ ցուցակում չի ներառվել ոչ պակաս սեքսուալ մեկ այլ երգչուհի Ռիհաննան, որը մերկանալու կամ կիսամերկ լուսանկարվելու առիթը բաց չի թողնում:
Շակիրան սիրում է համերգների ընթացքում անդադար պարել, ինչպես նաեւ ժամանակ առ ժամանակ ուրախացնել երկրպագուներին բավական անկեղծ տեսահոլովակներով ու ֆոտոշարքերով: Երգչուհու՝ բրենդային դարձած պորտապարը եւ կոնքերով շարժումները հավանաբար ոչ ոքի անտարբեր չեն թողնում:
Բեյոնսեն
Երկրորդ ամենասեքսուալ երգչուհին Բրիթնի Սփիրզն է: Փոփ-արքայադուստրը շարունակում է շատերի համար սեքսուալ մնալ, չնայած՝ հասցրել է գիրանալ ու կորցնել նախկին գրավիչ տեսքը: Երգչուհին այս ցուցակում առաջ է անցել “Blondie’’ լեգենդար խմբի մասնակից Դեբի Հարին: 66-ամյա Դեբին հիասքանչ տեսք ունի եւ իր գեղեցկությամբ ու գրավչությամբ չի զիջում մոդելներին:
Բոլոր ժամանակների ամենասեքսուալ երգչուհիների հնգյակում ընգրկված են նաեւ նորաթուխ մայրիկ Բեյոնսեն եւ երիտասարդ Ավրիլ Լավինը: Ցուցակում իրենց պատվավոր հորիզոնականներն են զբաղեցրել նաեւ Շիրլի Մենսոնը, Մադոննան, Լիզ Ֆայրը, Շեյլա Ի-ն, Ջենիֆեր Լոպեզը, Թեյլոր Սվիֆթը, M.I.A-ն, Նիկոն, Սթիվի Նիքսը, Գվեն Ստեֆանին, Ջոան Ջեթը, Բրոդի Դեյլը, Քորթնի Լավը, Գրեյս Ջոնսն ու Սամանթա Ֆոքսը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Los Angeles Weekly
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: