×


«Երկուսով» սերիալի նկարահանումներին

Չհրապարակված կադրեր՝ Իննայի, Բենի, Մարինկայի, Էդգարի եւ մյուսների մասնակցությամբ նոր սերիալից

«Երկուսով»՝ այսպես է կոչվում «Շանթ» հեռուստաընկերության նոր հեռուստանովելը, որի մանրամասները սցենարիստ Անի Մաղաքյանը վստահել է BRAVO.am-ին: Նրա հետ խոսել ենք դերասանների ընտրության եւ նկարահանումների մասին: Ներկայացնում ենք նաեւ կադրեր նոր սերիալի նկարահանման հրապարակից:

Անի Մաղաքյանի խոսքով, հեռուստանովելի միտքը վաղուց է եղել. «Վերջերս հաստատվեց, ընտրեցինք դերասաններին, եւ սկսվեցին նկարահանումները: Մոտ երեք շաբաթ է՝ ընթանում են նկարահանումները, շատ հետաքրքիր են անցնում, Երեւանից դուրս, ինչն էլ պայմանավորված է այն փաստով, որ մեր հերոսուհին Երեւանից չէ»:

«Երկուսով» սերիալի նկարահանումներին


Նկարահանումներին Անին դեռեւս ներկա չի եղել, բայց ասում է՝ բնությունն այնպիսին է, ինչպիսին պատկերացրել է, եւ տեղանքը առավելագույնս հարմարեցված է իրենց պատմությանը:

Անդրադառնալով սցենարային գծին՝ Անին ասել է. «Մելոդրամա է, սիրո պատմություն, թե թեմայով, թե սյուժետային լուծումներով տարբերվում է «Էլենի օրագիրը» սերիալից, որի ավարտից հետո գուցե շատերը խիստ երիտասարդական նախագիծ էին սպասում, բայց այս նախագծում տարիքային սահմանները լայնացված են: Ներկայացվելու է երիտասարդների սիրո պատմություն, որին զուգահեռ զբաղվածություն ունեն նաեւ հասուն տարիքի դերասաններ, եւ նրանց շուրջ եւս ծավալվելու են սիրային գծեր»:

«Երկուսով» սերիալի նկարահանումներին


Այս նախագծի շրջանակներում համագործակցություն կա «Էլենի օրագիրը» սերիալի որոշ դերասանների հետ, մասնավորապես՝ գլխավոր դերերում Իննա Խոջամիրյանն ու Բեն Ավետիսյանն են, նկարահանվում են նաեւ Մարինկա Խաչատրյանը, Էդգար Իգիթյանը, Վարուժան Մարգարյանը, Մերի Երեմյանը, Նելլի Խերանյանը, Գագիկ Մադոյանը եւ այլք:

«Էլենի օրագրում Բենի եւ Իննայի համատեղ տեսարանները տեսնելուց հետո մտածեցի, որ հետաքրքիր կլինի նրանց տեսնել որպես սիրային զույգ: Մտքերս ասացի ռեժիսորին եւ պրոդյուսերին, որոշումը հաստատվեց: Համոզված եմ, որ նոր եթերաշրջանում նրանք հեռուստադիտողների ամենասիրելի կերպարներն են լինելու: Բավականին դժվար է ընտրվել Մերի Երեմյանի հերոսուհու կերպարը: Նա մարմնավորում է գլխավոր հերոսներից Բեն Ավետիսյանի հերոսուհու քրոջը, շատ յուրահատուկ, ընդգծված բնավորությամբ կերպար է: Կարծում եմ, Մերիի համար էլ է նորություն լինելու այս դերը»,- նշել է Անի Մաղաքյանը:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է «Շանթ» հեռուստաընկերությունը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW