×


Ջենիֆեր Գարներն ու Բեն Աֆլեքը որդի են ունեցել

Տղա է, տղա. 39-ամյա դերասաններ Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Գարները երրորդ անգամ ծնողներ են դարձել: Զույգն արդեն երկու դուստր ունի` 6 տարեկան Վայլեթը եւ 3-ամյա Սերաֆինան: Ի դեպ, Բենն ու Ջենիֆերը հենց աղջիկներին են վստահել նորածնի անունն ընտրելու հարցը:

Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Գարները դստեր հետ


“Նրանք անուններ են մտածում` Դիսնեյ, Դոնալդ Դաք, Մինի Մաուս Աֆլեք… :)Բայց արդեն առաջընթաց ենք նկատում. այժմ մնում է որոշել Փիթեր Փեն, թե Կապիտան Հուք կանվանենք փոքրիկին’’,- պատմել է Ջենիֆերը:

Զույգի նման խանդավառությունը հասկանալի է. երկար ժամանակ է` որդի էին ցանկանում ունենալ: “People” ամսագրի հաղորդմամբ` Գարները ծննդաբերել է փետրվարի 28-ին` Սանտա Մոնիկայում տեղակայված ամենահեղինակավոր կլինիկաներից մեկում:

Ջենիֆեր Գարները որդի է ունեցել


Ծննդաբերությունից մի քանի օր առաջ Ջենիֆերը մասնակցել է ամերիկյան հայտնի հեռուստաշոուներից մեկին, որի ժամանակ էլ հայտնել է` Բենն ու ինքը վաղուց են պարզել երեխայի սեռը, սակայն որոշել են մինչեւ զավակի ծնունդը գաղտնի պահել այն:

Դերասանուհու հղիությունը բավական հանգիստ է ընթացել: Նա պարբերաբար զբոսնել է աղջիկների հետ, պարի խմբակ տարել, գեղեցկության սրահներ հաճախել, ինչպես նաեւ չի դադարել ֆոտոշարքերում նկարահանվել եւ հեռուստատեսային նախագծերի մասնակցել: Ջենիֆերի ամուսինը` Բենը, ամեն հարցում աջակցել է տիկնոջը:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW